×


Մել Գիբսոն. «Տառապող հայ ժողովրդին ասում եմ՝ հույսներդ չկորցնեք, Աստված ձեզ հետ է»

Աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Արցախից բռնի տեղահանված հայերին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը:



«Պատմությունը ողբերգական կերպով կրկնվում է եւ ականատես ենք լինում հերթական ցեղասպանության, թեեւ լրատվամիջոցները լռում են այդ մասին: Հայերը կրկին կանգնած են էթնիկ զտումների ու բռնի տեղահանության խնդրի առաջ։ Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սարսափելի դաժանությունների են ենթարկվում՝ մահվան, բռնի տեղահանության, սովամահության եւ առաջին անհրաժեշտության իրերից զրկման: Նրանք նույն հայերն են, որոնք դարերով ապրում են իրենց հայրենիքում:

Միջազգային հանրությանն ու բոլոր երկրներին կոչ եմ անում անհապաղ գործողությունների դիմել՝ օգնելու հայերին, ինչի կարիքը նրանք հուսահատորեն ունեն, եւ հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղահանման համար: Իսկ ամենակարեւորը, եկեք անհապաղ դիվանագիտական ջանքեր գործադրենք, որոնք կերաշխավորեն տուն վերադառնալու նրանց իրավունքը:

Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, կասեմ՝ հույսներդ չկորցնեք, Աստված ձեզ հետ է»,- ասել է Գիբսոնը:

Օսկարակիր դերասանը Հայաստանին իր աջակցությունն էր հայտնել նաեւ 44-օրյա պատերազմի օրերին: Նա խոստովանել է, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, որոնք էլ նրան պատմել են, թե ինչերի միջով է անցնում նրանց հայրենիքը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW