×


«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գումարն ու քաղաքական շահերը վեր են մարդկանց իրավունքներից». Իվետա Մուկուչան

Երգչուհի Իվետա Մուկուչյանն Ինստագրամում անդրադարձել է այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկնել են Արցախ միայն այն բանից հետո, երբ այնտեղի բնակչությունն էթնիկ զտումների հետեւանքով բռնի տեղահանվել է:

Երգչուհին ամոթանք է տվել կազմակերպությանն ու նշել, որ ՄԱԿ-ը ձախողել է իր առաքելությունը:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ազգը կարող է գոռալ օգնության համար, հեշտորեն կարող է ջնջվել քարտեզի վրայից, բոլորի աչքի առաջ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, բայց պարզվում է՝ գումարն ու քաղաքական շահերը վեր են մարդկանց իրավունքներից»,- գրել է Մուկուչյանը:




Ավելի վաղ նա տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ ոչինչ չի կարող կոտրել հայ ժողովրդի հավատը. «Նրանք կարող են քանդել հայկական եկեղեցին, փորձել ջնջել դարերի պատմություն ունեցող հայկական հետքը, բայց անհնար է գողանալ այս հինավուրց ազգի հավատը, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW