×


«Զարգացումներն անսպասելի են լինելու». Անի Երանյան

«Մալենա»-ն դրամայի տարրերով նոր թրիլլեր է, որը հոկտեմբերի 30-ից կլինի USArmenia TV-ի եթերում։ 16 սերիայից բաղկացած նախագծի մասին խոսել ենք մտահղացման համահեղինակ, գլխավոր դերակատար Անի Երանյանի հետ։

«Շուրջ 3 ամիս են տեւել նկարահանումները՝ Մայամիում, Լոս Անջելեսում, Երեւանում եւ էլի շատ քաղաքներում։ Դժվար եւ ծանր նկարահանումներ էին, ամեն մի տեսարանը՝ էքշն, զգացմունք, ապրումներ»,- պատմել է Անին։


Ֆիլմն իր եւ Սոս Կարապետյանի մտահղացումն է. «Պրոդյուսերը ես եմ, գլխավոր պրոդյուսերը՝ Սոսը: Որոշեցինք նկարել որակով եւ լավ ֆիլմ: Առաջնահերթ սցենարիստ պետք է գտնեինք, առաջարկեցի Անի Մաղաքյանին, որի հետ էլ աշխատեցինք: Ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է, երկրորդ ռեժիսորը՝ Անի Միսակյանը»:

Անի Երանյանի եւ Սոս Կարապետյանի խաղընկերներն են Գարիկ Չեպչյանը, Արմեն Մարգարյանը, Պապ Պողոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջուլիաննա Հարությունյանը եւ ուրիշներ։


«Ամերիկայում դժվար է դերասանների հարցը. ընտրությունը մեծ չէ: Հրավիրել էինք նաեւ կանադացի դերասանի, որի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր»,- ասել է Երանյանը:

Խոսելով իր մարմնավորած կերպարի մասին՝ դերասանուհին նշել է. «Նրա աչքի առաջ սպանում են ծնողներին, եւ կյանքի նպատակ է դառնում վրեժ լուծել մարդասպաններից: Մալենայի հետ բնավորության ծայրահեղ նման եւ տարբեր գծեր ունեմ: Շատ բան չեմ ուզում բացահայտել, համոզված եմ՝ զարգացումներն անսպասելի են լինելու»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Երանյանը  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW