2021 թվականի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Մալենան նոր ֆոտոշարք է ներկայացրել: Ինստագրամի «սթորի» բաժնում նա հարցրել է. «Կարոտե՞լ եք ինձ», ապա կիսվել նոր նկարներով:
Նրա հետեւորդները դրական են արձագանքել գանգուր մազերին եւ ուրախությամբ նշել, որ «վերջապես վերադարձել է»: Բանն այն է, որ վերջին շրջանում երգչուհին այնքան էլ ակտիվ չէր սոցցանցերում եւ վերջին հրապարակումն արել էր օգոստոսին:
Ի դեպ, Մալենան նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Yan Girls խմբի «Do It My Way» երգի բառերի համահեղինակն է:


×
4,662





