×


Սերգեյ Սմբատյանն արդարացվել է

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է, այս մասին հայտնել են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը։

«Հայաստանի գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- Facebook-ում գրել է Վարոսյանը:

Սերգեյ Սմբատյանը եւ նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ձերբակալվել էին հուլիսին: Նրանք կասկածվում էին պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու համար:

Կարդալ ավելին

Quality Sign BW