«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նախաձեռնել է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում խաչատրյանական ծրագրով հանդես կգան «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ:
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, որը հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ եւ նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասականից մինչեւ էքսպերիմենտալ, ջազ եւ փոփ երաժշտություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: