Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում մինչեւ նոյեմբերի 5-ը կանցկացվի ռուս եւ հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 30-ի երեկոյան՝ «Հայաստան-Ռուսաստան. գործընկերություն հանուն ապագայի» մեդիա-համաժողովի շրջանակում:
Առաջին անգամ Հայաստան ժամանած Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը հոկտեմբերի 24-ին Հայ-ռուսական համալսարանում մեդիա-համաժողովի բացմանը նշել է, որ սա հիանալի միջոց է հանդիպելու եւ հարաբերություններ հաստատելու համար հատկապես նման բարդ ժամանակներում։
«Ես Հայաստան եմ եկել ողբերգական ժամանակներում, բայց կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շատ շփվենք, խոսենք խնդիրների ու դժբախտությունների մասին, անցկացնենք նման միջոցառումներ, պարգեւատրենք երիտասարդներին եւ շարունակենք ակտիվ աշխատանքը»,- ասել է Սոլովյովը, որը նույն օրը վարպետության դաս է անցկացրել հայ ուսանողների համար։
Ամբողջ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարբեր ԶԼՄ-ների շուրջ 30 ներկայացուցիչ երիտասարդ հայ գործընկերների հետ շրջել են Հայաստանով եւ նկարահանումներ իրականացրել: Հայաստանի՝ որպես բարձր մշակույթ, յուրահատուկ արվեստ եւ հնագույն ավանդույթներ ունեցող երկրի մասին հոլովակները կտեսնի ռուս հանդիսատեսը ՌԴ տարբեր շրջաններում: Առաջին անգամ դրանք ցուցադրվել են երեկ ՀՌՀ-ում համաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։
«Իգիթյանի գեղագիտության կենտրոնի ցուցահանդեսում ներկայացվել է շուրջ 150 լուսանկար։ Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն Էրմիտաժ՝ «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումին, որտեղ մենք կբացենք «Արարատի ստորոտին» ցուցադրությունը»,- ասել է «Լրագրողների համագործակցություն» մեդիա-կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը։
Մեդիա-համաժողովի կազմակերպիչներն էին «Լրագրողների համագործակցություն» կեդիա-կոնգրեսը՝ Ռուսաստանի լրագրողների միության, Հայ-ռուսական համալսարանի (լրագրության ամբիոն), Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: