68-ամյա Բրյուս Ուիլիսը շարունակում է պայքարել ծանր հիվանդության՝ դեմենցիայի դեմ:
Closer պարբերականը գրել է, որ հիվանդությունը շատ արագ է զարգանում, եւ նա չի ճանաչել անգամ նախկին կնոջը՝ Դեմի Մուրին: Դերասանը շարունակում է կապը պահել դուստրերի ու նախկին կնոջ հետ:
Մուրը Ուիլիսին այցելել է Իտալիայում հանգստի ժամանակ, բայց դերասանն արդեն չի հիշել, որ ամուսնացած են եղել եւ 13 տարի միասին ապրել: Անանուն աղբյուրի խոսքով՝ Մուրը շատ ծանր է տանում այդ փաստն ու մտահոգված է նախկին ամուսնու առողջությամբ:
Սեպտեմբերի վերջին Ուիլիսի կինը՝ դերասանուհի Էմմա Հեմինգը, պատմել էր, որ հիվանդությունը զգալիորեն արագ է զարգանում. «Պետք է համակերպվենք եւ ընդունենք Բրյուսի ախտորոշումը: Հիմա, երբ գիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ, մի քիչ ավելի հանգիստ եմ: Նա զգում է ընտանիքի, աղջիկների աջակցությունը»:


×
3,800






