Շակիրան համաձայնել է չվճարված հարկերի հարցով գործարք կնքել իսպանական իշխանությունների հետ: Նա 3 տարվա պայմանական ազատազրկման կենթարկվի՝ վճարելով 7,3 միլիոն եվրո տուգանք եւ այդ կերպ փակելով հարկային խարդախության գործը:
Իսպանիայում Շակիրային մեղադրել են 2012-2014 թվականներին 14,5 մլն եվրո հարկ չվճարելու համար: Եթե նրան մեղավոր ճանաչեին, 8 տարվա ազատազրկման կենթարկվեր ու 26 մլն եվրո տուգանք կվճարեր: Այդ ամենի համեմատ, երգչուհու պատիժն այնքան էլ սարսափելի չի թվում:
People պարբերականը գրում է, որ Շակիրան իրեն մեղավոր է ճանաչել հանուն երեխաների. «Նրանց շահերից ելնելով՝ որոշել եմ մեկընդմիշտ փակել այս թեման: Երեխաներս չեն ցանկանում, որ իրենց մայրն իր էներգիան, նյարդերն ու ժամանակը զոհաբերի այդ պայքարում»,- հայտնել է երգչուհին:
Ժամանակին Իսպանիայում նման դատական գործեր են հարուցվել նաեւ Քրիշտիանու Ռոնալդուի եւ Լեո Մեսսիի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: