×


Հայտնի է աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդու անունը

Արքայազն Ուիլյամը գլխավորում է աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդկանց վարկանիշային ցուցակը, հայտնում է Metro բրիտանական պարբերականը:

Վարկանիշը կազմելիս Reboot մարքեթինգային ընկերությունն առաջին հերթին հաշվի է առել որոնողական համակարգում այն հարցումները, որոնցում հանրահայտ ճաղատների անուններն ուղեկցվում են «առանց վերնաշապիկի» կամ «մերկ» բառերով: Բացի այդ, հաշվի են առնվել մասնակիցների հասակը, ձայնը, գլխի փայլը, ինչպես նաեւ՝ ֆինանսական ցուցիչները:

Արքայազն Ուիլյամը


Լավագույն տասնյակում են Վին Դիզելը, Ջեյսոն Սթեթհեմը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջեֆ Բեզոսը, Մայքլ Ջորդանը, Դուեյն Ջոնսոնը, Շեմար Մուրը, Շաքիլ Օ’Նիլը եւ Թերի Քրյուսը:

Վին Դիզելը


Առաջին անգամ Ուիլամն այս ցանկը գլխավորել է 2021 թվականին, իսկ նախորդ տարի տեղը զիջել էր Վին Դիզելին:

Կարդալ ավելին

Quality Sign BW