×


«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը երրորդն է

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը: Հաղթող դարձավ երգի միջազգային մրցույթը հյուրընկալող երկրի պատվիրակը՝ «Սիրտ» երգով (228 միավոր), երկրորդ հորիզոնականում Իսպանիան է (201 միավոր), իսկ Հայաստանից Yan Girls խումբը եզրափակում է առաջատար եռյակը (180 միավոր):

Այս տարի հաղթանակի համար պայքարում էր 16 երկիր՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ: Մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանի ներկայացուցիչ Yan Girls խումբը կատարեց «Do It My Way» երգը: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան եւ Աիդան, ոգեշնչվելով K-pop-ի արտիստներից, իրենց երաժշտությանը նաեւ հայկական գույներ էին հաղորդել:

Կարդալ ավելին

Quality Sign BW