×


Քրիստինա Այանյանն ընդգրկվել է Forbes-ի «30 մինչեւ 30» ցանկում

Ամերիկահայ Քրիստինա Այանյանը, որը 2022 թվականին Հայաստանը ներկայացրել է «Միսս Տիեզերք» մրցույթում, ընդգրկվել է Forbes պարբերականի մինչեւ 30 տարեկան ամենավառ դեմքերի ցանկում՝ «Մեդիա» անվանակարգում։

Forbes-ը 26-ամյա Այանյանին ներկայացնում է որպես Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսեր եւ հաղորդավար. «Նա վարում է ֆինանսական «Live from MarketSite» ամենօրյա հաղորդաշարը՝ զրուցելով գործադիր տնօրենների եւ առաջատար գործարարների հետ՝ քննարկելով ընկերությունների հաջողությունները, բիզնես միտումները ու նորարարությունները:

Նա հարցազրույցներ է վարել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի, տիեզերագնաց Դիլան Թեյլորի եւ հայտնի այլ դեմքերի հետ: Նրա օգնությամբ լսարանը հասել է 50 միլիոնի: Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել համագործակցություն հաստատել Deloitte Fast 500, RedPoint Ventures InfraRed100 եւ CloudNY ընկերությունների հետ»:


Այանյանն էլ, Ինստագրամի իր էջում անդրադառնալով ուրախալի նորությանը, գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել հեղինակավոր Forbes-ի այս տարվա ցանկում: Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ: Որպես առաջին սերնդի ամերիկահայ, այս ճանաչումը շատ բան է նշանակում ինձ, ընտանիքիս եւ իմ համայնքի համար»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW