×


«Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում». Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է Elle-ի շապիկին

Ջենիֆեր Լոպեսը զարդարում է Elle ամսագրի շապիկը, որի նոր համարը նվիրված է Հոլիվուդի կանանց: Հարցազրույցում 54-ամյա երգչուհին անկեղծացել է, որ կարող է աշխատել մինչեւ 90 տարեկանը:

Նա նշել է, որ հասուն տարիքի կանայք առանձնահատուկ են. «Մարդիկ հասկացել են, որ կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ եւ կիրթ են դառնում, բնավորություն ձեռք բերում: Գեղեցկությունն ու իմաստնությունն ավելանում են: Այդ ամենը շատ գրավիչ է»:


Լոպեսը կարծում է, որ աշխատելու է այնքան, որքան կցանկանա. «Գիտեմ, թե աշխատելն ինչ է, եւ ինքս ինձ ապացուցելու համար, որ կարող եմ՝ մինչեւ 90 տարեկանն էլ գործի մեջ կլինեմ: Որեւէ մեկին թույլ չեմ տալիս ինձ շրջանակների մեջ դնել, ինձ համար սահմաններ գոյություն չունեն»:


Նա զրույցի ընթացքում նաեւ խոստովանել է, որ կցանկանար մինչ Հոլիվուդում նկարահանվելն ավելի տեղեկացված լինել. «Կուզեի ավելի բծախնդիր լինել, աշխատել միայն այն ռեժիսորների հետ, որոնց հետ իսկապես ցանկանում էի համագործակցել, բայց քանի որ գլխավոր դերեր էի ստանում, սկսեցի լռել, նահանջեցի: Կուզեի կարողանալ այլ սկզբունքով ընտրել դերերը»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW