×


«Կիսով չափ հայ» ջազ երեկոն՝ Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ

Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Armeno a meta'» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար եւ գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:

Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ:


Համերգին մասնակցում են նաեւ Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) եւ Տիգրան Հարությունյանը (շեփոր): Հատուկ հյուրն է Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո):

Ջազ երեկոն նախաձեռնել են Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:


Կարդալ ավելին

Quality Sign BW