Դերասանուհի Անջելինա Ջոլին WSJ ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ ամուսնալուծությունից 6 ամիս առաջ Բելլի պարալիզ է ունեցել, որի արդյունքում թուլանում են դեմքի մկանները:
«Մարմինս շատ ուժեղ կերպով է արձագանքում սթրեսին: Արյանս մեջ շաքարի պարունակությունը մեկ բարձրանում է, մեկ՝ նվազում: Բաժանվելուց 6 ամիս առաջ այդպիսի կաթված եմ ունեցել: 2016-ին պաշտոնապես բաժանվելուց հետո ես ու երեխաները ապաքինվելու կարիք ունեինք: Նրանք իմ ամենամտերիմ ընկերներն են, 7 տարբեր մարդիկ ենք, ու դրանում է մեր իրական ուժը»,- պատմել է նա:
Դերասանուհին նշել է, որ բաժանվելուց հետո այլեւս չի կարողանում ազատ ճանապարհորդել. «Շատ կուզեի Կամբոջայում ապրել, կտեղափոխվեմ այնտեղ հենց կարողանամ: Հոլիվուդն այնքան էլ սրտովս չէ. այնտեղ միջավայրն առողջ չէ, երբեք էլ այդքան կարեւոր ու տպավորիչ վայր չեմ համարել»:
Անջելինան խոստովանել է՝ եթե հիմա մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենար, հաստատ դերասանուհի չէր դառնա: Հատկապես չի սիրում, որ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իրենով անդադար հետաքրքրվում են, եւ ստիպված է կիսվել անձնական կյանքի մասին տեղեկություններով:
«Երբ նոր էի սկսում կարիերաս, չէի պատկերացնում, որ այսպես կլինի: Քիչ ընկերներ ունեմ ու հիմնականում երեխաներիս հետ եմ շփվում: Ծանոթներիս շրջանում նաեւ մի քանի փախստական կա: Դժվարությունների միջով անցած մարդիկ ավելի ազնիվ են ու շփվող, նրանց հետ հանգիստ եմ զգում: Ինչո՞ւ եմ սիրում լինել մարդկանց կողքին, որոնք որեւէ բան են վերապրել, որովհետեւ ոչ միայն ուժեղ են դարձել, այլ նաեւ՝ ավելի մարդկային»,- կիսվել է դերասանուհին:
Այս շրջանում նկարահանվում է Մարիա Կալասի մասին պատմող ֆիլմում, նաեւ պատրաստվում է Նյու Յորքում իր Atelier Jolie բրենդի խանութի բացմանը, որտեղ աշխատելու հնարավորություն է տալու նաեւ փախստականներին: Պատմել է, որ երբեք նորաձեւության ցուցադրության կամ Met Gala-ի ներկա չի եղել:
Իր ոճի մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ հիմնականում նախընտրում է հարմարավետ, ոչ թե նորաձեւ հագուստ. «Դուստրս կատակում է, որ չափից շատ եմ վերարկու հագնում: Իմ մաշկում հիմա առավել քան լավ եմ զգում: Ասես տեսնում եմ սպիներս ու զգում, որ ապրել եմ: Մարմնիս քարտեզը ժամանակի ընթացքում փոխվել է: Մենք գիտենք, որ լիարժեք կյանքով ապրող կինը շատ գրավիչ է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: