Ավանդույթները ձեւավորում են մարդիկ, իսկ ընկերների հետ ավանդույթները դառնում են ամուր։
Դեկտեմբերի 23-ին «Կարաս» գինեգործարանը, շարունակելով ավանդույթը, կազմակերպել էր իր չորրորդ «Ընկերների օրը»։
Առաջին անգամ «Կարասի» հյուրասեր տունը բացել էր նաեւ իր գեղեցիկ խոհանոցի դռները։ Հյուրընկալվել էին շեֆ-խոհարար Արթուր Խաչատրյանը եւ հայտնի հեռուստատեսային խոհարարներ․ Հերմինե Ստեփանյանը, Սաթենիկ Հազարյանը, Հովհաննես Հակոբյանը, Արտակ Վարդանյանն ամեն օր էկրանից պատմում են ուտելիքի եւ գինու մասին։ Այսօր նրանք «Կարասի» տան ավանդական սեղանին ավելացրին իրենց պատրաստած ուտեստները։
Հերմինե Ստեփանյանը «Կրակի կտոր» գինին համադրեց թարմացնող նախուտեստին, որի գլխավոր բաղադրիչը հայկական ուրցով պանիրն է։ Սաթենիկի հավով աղցանը, Հովհաննեսի մանրախեցգետնով ու սաղմոնով նուրբ աղցանը համադրվեցին «Կարասի» սպիտակ գինիների հետ, իսկ հիմնական ուտեստին, իհարկե, վայել է կարմիրը։ Շեֆ Արթուրը հորթի միսը պատրաստեց հենց կարմիր գինով, ապա այն տապակեց պեստո սոուսով։ Հյուրերն այն վայելեցին «Կարասի» Single Vineyard Syrah կարմիր գինով։
«Կարասի» երիտասարդ թիմի համար գեղեցիկ նպատակ է գինու շուրջ հավաքել ընկերների, ովքեր միասին ստեղծարար ուժ են։
Այս անգամ հյուրերի շարքում էին հայտնի մի շարք մեդիադեմքեր՝ Մարգարիտա Գրիգորյանը, Վահե Խանամիրյանը, Լիլիթ Մուրադյանը, Համլետ Առաքելյանը, Մանե Մխոյանը, երաժիշտ Միքայել Ոսկանյանը, պրոդյուսերներ Արման Միտոյանը, Արշավիր Գրիգորյանը, պարուհի Մարիա Ենոքյանը եւ այլ հայտնիներ։
«Կարաս» գինիների վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ «Կարաս» գինեգործարանում տարեմուտի այս հավաքը նաեւ հետաքրքիր նոր գաղափարի սկիզբ է. «Այս գաղափարը «Կարասի» տան առատ սեղանն է հուշել։ Ժամանակն է «Կարաս» գինին դարձնել նաեւ գաստրոնոմիական զարդ եւ գլխավոր բաղադրիչ։ Հայտնի շեֆ խոհարարներն ասում են, որ ուտեստ պատրաստելիս պետք է օգտագործել հենց այն լավագույն գինին, որն ուզում ես ինքդ վայելել։ Այս մշակույթը եւս պետք է ավանդույթ դառնա»։
Ձմեռ է, բայց «Հայաստանի հողերի» դիտակետից պարզ երեւում է Արարատը։ Խաղողի այգիները ննջել են երկչոտ ու հալչող ձյան տակ, բայց այս խաղաղ տեսարանը մի գեղեցիկ հույս է ներշնչում, որ վաղն անպայման գարուն է գալու։ Երբ դիտակետում ես, կա առանձնահատուկ ցանկություն՝ ընկերներով հավաքվել ու գարնանն անպայման վերադառնալ «Կարասի» դրախտային այգիներ։
Ընկերների օրը լի էր գինով, ուտեստներով, Լիկա Մեսրոպյանի անակնկալ դեսերտով եւ, իհարկե, կենացներով։ Միակ ու հիմնական մաղթանքն էլ, իհարկե, խաղաղությունն է:
«Թող ձեր տոնական սեղաններից չպակասի «Կարաս» գինին ու համեղ ուտելիքը։ Առողջ եղե՛ք ու խաղաղ»՝ Կարասի մաղթանքն է գալիք տոների առթիվ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: