×


Հավեր, արհեստական ձյուն եւ լողափ. ինչպես են Քարդաշյանները, Բեքհեմներն ու մյուս հայտնիները նշել Սուրբ Ծնունդը

Մեկնարկել է տարվա ամենաընտանեկան ու տոնական շրջանը, որն ամբողջ աշխարհում միավորում է մարդկանց ու ջերմ պահեր պարգեւում: Նախ տոնական շունչն ու եռուզեռը զգում են կաթոլիկները, որոնք արդեն նշել են Սուրբ Ծնունդը: Հայտնիները շտապել են սոցցանցերի էջերում կիսվել լուսանկարներով ու իրենց մաղթանքները հղել բոլորին:

Բեքհեմների ընտանիքն ավանդաբար մեկ հարկի տակ է հավաքում բոլորին: Այս անգամ նրանց է միացել նաեւ ավագ որդու՝ Բրուքլինի կինը՝ Նիկոլա Պելտցը, սակայն բացակայել է 21-ամյա Ռոմեոն, եւ Վիկտորյան խոստովանել է, որ կարոտում են նրան:

Ընտանիքը երեկոն անցկացրել է գիշերազգեստներով եւ նվերներով փոխանակվել: Այս տարի ամենաանսովոր նվերը ստացել է Դեւիդ Բեքհեմը. կինը նրան հավեր է նվիրել:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)



«Մի քանի ճուտիկ ու աքլոր էլ կան: Բոլորը Դեւիդի համար են, պարզապես նրանք մի քիչ ամաչում են տեսախցիկից»,- պատմել է Վիկտորյան ու ցույց տվել նրանց կերակրող ամուսնուն:

Ինչպես ամեն տարի, Քարդաշյանները հարազատներին ու մտերիմներին հրավիրել են իրենց առանձնատուն: Տունն ու շրջակայքը զարդարված են արհեստական լույսերով ու ձյունով: Քիմը ցույց է տվել, թե ինչպես է Փերիս Հիլթոնի հետ սահում արհեստական ձյան վրա:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashianmajesty)



Հիլթոնն էլ իր հերթին մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը լուսանկարներ է հրապարակել ամուսնու, երեխաների ու շան հետ:

«Շնորհավոր, Սուրբ Ծնունդ: Տարեսկզբին անգամ պատկերացնել չէի կարող, թե ինչպիսի երջանկություն կզգամ այս պահին: 4 հոգուց բաղկացած հեքիաթային ընտանիք ունենալու իմ երազանքն իրականություն է»,- գրել է նա:


Տոներն ամբողջ ընտանիքով սիրում են նշել նաեւ Ջոնաս եղբայրները: Նիկը կիսվել է իր եւ կնոջ՝ Պրիանկա Չոպրայի ջերմ գրկախառնության լուսանկարով:


80-ամյա Միք Ջագերն էլ ցույց է տվել, թե ինչով է նախընտրում զբաղվել տոներին. նա կարդում է «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» գիրքը: Երաժիշտը Սուրբ Ծնունդը նշում է ընկերուհու՝ Մելանի Հեմրիկի եւ 7-ամյա որդու՝ Դեւերոյի հետ:


Դերասանուհի Անա դե Արմասն աղմկոտ երեկույթների ու հյուրերով շրջապատված լինելու փոխարեն նախընտրել է վայելել արեւն ու ջուր, իսկ գտնվելու վայրը նախընտրել է չբացահայտել:


Մյուս հայտնիների տրամադրությունը փորձեք գուշակել լուսանկարներից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW