×


Ozon մարկետփլեյսում կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ամանորին եւ նույնիսկ ավելին

Ամանորյա գնումները տոնին պատրաստվելու կարեւոր մասն են, բայց միեւնույն ժամանակ բարդ եւ անհանգստացնող գործընթաց. պետք է գնել ոչ միայն նվերներ, այլեւ ամեն ինչ տոնական սեղանի համար, դեկորներ, տոնածառի զարդարանք եւ վերջապես հենց տոնածառ: Գնումները պահանջում են ռեսուրսներ, բայց առցանց գնումները կարող են խնայել եւ՛ ժամանակ, եւ՛ գումար:

Ամանորյա եռուզեռից խուսափելու համար կարելի է գնումներ կատարել նորովի։ Օրինակ՝ ոչ թե խանութներ այցելել, այլեւ գնումները կատարել առցանց՝ Ozon մարկետփլեյսում։ Առեւտրային հարթակի առավելությունն այն է, որ այն ներկայացնում է տարբեր վաճառողների ապրանքներ, եւ գնորդը կարող է համեմատել ապրանքների գինն ու որակը: Յուրաքանչյուր ապրանք մանրամասն նկարագրված է, կան իրական լուսանկարներ եւ տեսանյութեր այլ գնորդների մեկնաբանություններով:

Մարկետփլեյսի եւս մեկ առավելություն, որ հաճախորդներն անպայման կգնահատեն, զեղչերն են ամբողջ տարվա ընթացքում: Դրանք հայտարարվում են եւ՛ վաճառողների, եւ՛ հենց Ozon-ի կողմից։ Գնորդը կարող է նաեւ անհատական զեղչ խնդրել․ դրա համար ապրանքի էջում կա հատուկ «Ես ուզում եմ զեղչ» կոճակը: Վաճառողն անմիջապես կուսումնասիրի ձեր դիմումը եւ որոշում կկայացնի:

Ozon-ը Հայաստան է մուտք գործել 2023 թվականի ամռանը, եւ արդեն հաճախորդներին առաջարկում է շուրջ 250 միլիոն ապրանք 20 ապրանքային կատեգորիաներով։ Ակտիվ զարգանում է նաեւ առաքման ցանցը. պատվերներ կարելի է ստանալ առաքման ծառայության միջոցով, Հայփոստի ավելի քան 750 փոստային բաժանմունքներում եւ պատվերների բացթողման կետերում, որոնց թիվը Հայաստանում մինչեւ տարեվերջ կհասնի 100-ի։


Այսպիսով, ի՞նչ գնել տոներին ընդառաջ:

1. Տոնածառ։ Անկասկած տոնածառն Ամանորի անբաժանելի մասն է։ Օզոնն ունի հսկայական ընտրանի՝ արհեստական, բնական, նույնիսկ ծաղկամաններով տոնածառեր: Արհեստական ծառերը հարմարավետ են ու դիմացկուն, իսկ կենդանի տոնածառը տունը կլցնի սոճու հաճելի բույրով։ Իսկ եթե որոշել եք եղեւնի գնել ծաղկամանով, ապա տոների ավարտից հետո այն կարող եք տնկել ձեր բակում։

2. Խաղալիքներ։ Ցանկանու՞մ եք ոչ ստանդարտ լուծումներ: Խնդրեմ։ Տոնածառը կարող եք զարդարել բամբակյա ամանորյա խաղալիքներով կամ մեղրաբլիթ-մարդուկների տեսքով դեկորացիաներով։ Այն անսովոր է, անվտանգ եւ կհիշվի բոլորի կողմից: Կամ խորհուրդ ենք տալիս տոնածառի ձեռագործ զարդեր՝ արվեստի իրական գործեր, որոնք հաստատ հնարավոր չէ գտնել սովորական խանութում: Ազատություն տվեք ձեր երեւակայությանը, եւ ձեր տոնածառը անպայման կլինի ամենահիշարժանը։

3. Ամանորյա սեղան։ Ավանդաբար Հայաստանում ամանորյա սեղանը հարուստ է բազմազանությամբ՝ տոլմայով, խորովածով, տեղական պանիրներով, ինչպես նաեւ փախլավայով եւ չորացրած մրգերի կոմպոտներով: Ամանորյա սեղանի համար նախատեսված ապրանքներ կարելի է գնել նաեւ առցանց։ Օրինակ, Ozon-ում կարելի է պատվիրել պահածոյացված խաղողի տերեւներ կամ համեղ բաստուրմա։ Ավանդական չրերի եւ քաղցրավենիքի ընտրությունը նույնպես շատ ընդարձակ է:

4. Դեկոր։ Ամանորյա սեղանը պետք է առանձնահատուկ տեսք ունենա, ուստի ուշադրություն դարձրե՛ք դեկորին։ Օրինակ՝ կերակրամատուցման համար նախատեսված հատուկ գլխարկներ կամ շշերի զարդարանքներ, տոնական սփռոցներ եւ անձեռոցիկներ։ Ընտրելիս մի մոռացեք համեմատել գները, առաքման ժամկետները եւ ընտրել լավագույն վաճառողին։

5. Նվերներ։ Ընկերների եւ հարազատների ճաշակները կարող են զգալիորեն տարբերվել, բայց մարկետփլեյսը կօգնի գոհացնել բոլորին։ Ozon-ում դուք կարող եք որոնել ինչպես ամանորյա ունիվերսալ նվերներ, այնպես էլ նվերներ տղամարդկանց, կանանց, ծնողների եւ երեխաների համար, կամ նույնիսկ կարող եք ընտրել որոշակի կատեգորիա: Օրինակ, ընտրել միայն էլեկտրոնիկա կամ մանկական խաղալիքներ, դասակարգել դրանք ըստ ժողովրդականության, գնի եւ առաքման ժամանակի:

Ամանորին պատրաստվելը Օզոնի շնորհիվ իսկական հաճույքի է վերածվում։ Ամեն ինչ՝ սկսած կատարյալ տոնածառ գտնելուց մինչեւ սիրելիների համար նվերներ ընտրելը, դառնում է ավելի հեշտ եւ հասանելի: Օզոնը հնարավորություն է տալիս խուսափելու նախատոնական եռուզեռից եւ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչն ամենակարեւորն է՝ մտերիմների հետ շփումն ու ընտանիքի եւ ընկերների հետ ջերմ հանդիպումները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW