Իրինա Շեյքը 38 տարեկան է դարձել ու այդ կարեւոր իրադարձությունը որոշել է անմոռանալի նշել: Նա օրն անցկացրել է մտերիմների հետ ու մի լավ ուրախացել:
Տոնական երեկոյի համար սուպերմոդելը «մերկ» զգեստ է ընտրել ու ընկերների հետ նախ հանդիպել Ռալֆ Լորենին պատկանող նյույորքյան ռեստորանում: Հյուրերի թվում են եղել Ստելա Մաքսվելը, Էմիլի Ռատակովսկին եւ Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին: Հետո միասին ուղեւորվել են տուն ու սեղանի խաղերով զբաղվել: Ապա Լեան բերել է մայրիկի ծննդյան տորթը: Այդ կադրերով Շեյքը կիսվել է Ինստագրամում:
View this post on Instagram
Հագեցած երեկոն նրանք ավարտել են սահադաշտում. Շեյքը զգեստափոխվել է ու նորից կիսամերկ եղել:
«Տարեդարձիս սահել ենք ընտանիքիս հետ: Շնորհակալ եմ, որ եկել եք ու ոսկորները չեք կոտրել»,- սահադաշտում արված նկարներն այսպես է մեկնաբանել նա:


×
2,773





