×


«Իմ տխուր լինելը շատ են շփոթում գոռոզ լինելու հետ». տասը փաստ Մարիամ Ալեքսանյանի մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը որոշել է ինստագրամյան հետեւորդներին պատմել իր բնավորության ու նախասիրությունների մասին՝ առանձնացնելով 10 փաստ.

•    Ես միշտ ժպտում եմ, ասում են՝ անգամ քնած ժամանակ:
•    Օրվա մեջ պետք է գոնե 1 անգամ խմեմ սառը ամերիկանո: Զզվում եմ կապուչինոյից:
•    Ինչքան էլ ակտիվ եւ ուրախ տեսակ եմ, չեմ սիրում գնալ մարդաշատ վայրեր դեռ մանկուց: Ինձ համերգներին, միջոցառումներին քիչ կտեսնեք: Ընտանեկան հավաքույթների կողմնակից եմ:
•     Չեմ սիրում ծաղիկներ ստանալ:
•     Առավոտվա մարդ չեմ: Քնկոտ եմ եւ չեմ սիրում շուտ արթնանալ: Ռեկորդս եղել է 18 ժամ քնած մնալը:
•    Պարտաճանաչ եմ միայն մասնագիտական հարցերում:
•    Սիրում եմ մեղր ուտել:
•    Մեր ընկերական հավաքույթների խելառ մտքերի ու ցանկությունների հեղինակը ես եմ:
•    Մարդիկ ինձ շատ սիրում են, կամ՝ ոչ. միջին էմոցիա չկա իմ նկատմամբ: Երբ ինձ հետ ջերմ չեն լինում, ես կարծես միտումնավոր այնպես եմ ինձ պահում, որ ավելի չսիրեն: Երբ գոռոզ են պահում, քառակի գոռոզանում եմ: Երբ ջերմ են, իմացեք, որ ինձ այդ ջերմությունից կորցնում եմ, սկսում լիքը դրական տալ դիմացինին: Ու իմ տխուր լինելը շատ են շփոթում գոռոզ լինելու հետ:
•    Նկարները անչափ սիրել եմ, հետո ինչ, որ 2022-ի դեկտեմբերին ենք նկարել:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan)



Լուսանկարները՝ theeiconn-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW