×


Լոպեսի նոր տեսահոլովակը, Հրուշ Աճեմյանի հետ համագործակցությունն ու համարձակ հարսի զգեստը

Տարվա սկիզբը բավական հագեցած է երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համար: Նա օրեր առաջ է ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ մասնակցել «Ոսկե գլոբուս»-ի արարողությանը, հիմա էլ պատրաստվում է ներկայացնել «Can't Get Enough» երգի տեսահոլովակը:

Երգչուհին համագործակցել է ամերիկահայ ոճաբան եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հետ: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Աճեմյանն ու կիսվել հոլովակի մի հատվածով, որում Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է հարսի կերպարով:


«Լրիվ աղջկական դիմահարդարում: Սպասո՞ւմ եք նոր երգին ու կերպարներին»,-գրել է Աճեմյանը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)



Լոպեսը մեծ սեր ունի հարսանեկան զգեստների հանդեպ, իր ֆիլմերում ու տեսահոլովակներում էլ բազմիցս հանդես է եկել հարսի կերպարում, նաեւ շքեղ տեսք ունեցել սեփական հարսանիքներին: Սակայն ոլորտի մասնագետները նշում են, որ «Can't Get Enough»-ում 54-ամյա երգչուհին կրել է ամենահամարձակ հարսանեկան զգեստը՝ սրտաձեւ կտրվածքով ու բացվածքով:

Աճեմյանն ու Լոպեսը ավելի վաղ էլ են համագործակցել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW