Ամերիկացի հանրահայտ բլյուզ-ռոք կիթառահար Ջո Բոնամասսան «X»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են հարեւանները բարձրաձայն հնչող ռաբիս երաժշտությամբ խանգարում իր հանգիստը կիրակի երեկոյան։
Բոնամասսան խնդրին լուծում է տվել իր տարբերակով․ նա միացրել է էլեկտրոնային կիթառն ու բարձր նվագել Deep Purple-ի «Smoke Օn The Water» հիթը։
«Երբ գրողի տարած հարեւաններն անտանելի են։ Ժամանակն է պարզ խնդրին ծայրահեղ լուծում տալու»,- տեսանյութին կից գրել է նա։
Հոլովակում պարզ լսվում է, որ հարեւաններն այդ պահին լսում են Վաչե Ամարյանի «Քեֆ անողին հալալ ա» երգը։
When the fucking neighbors are being obnoxious. Time for an extreme solution to a simple problem.pic.twitter.com/UL4eDfejFR
— Joe Bonamassa (Official) (@JBONAMASSA) January 22, 2024
View this post on Instagram


×
5,123





