×


«Հորեղբայր Ալին ամոթից կմեռներ». Ջովաննա Անտոնելլին հումորային մեկնաբանություններ է ստացել մերկ ֆոտոշարքի կապակցությամբ

«Կլոն» հեռուստասերիալի շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած բրազիլացի դերասանուհի Ջովաննա Անտոնելլին Ինստագրամում կիսվել է իր նոր ֆոտոշարքով:

Մարտի 18-ին 48-ամյակը նշել պատրաստվող դերասանուհին ներկայացել է լրիվ մերկ, լուսանկարները լույսի եւ ստվերի համադրությամբ են:


Հետեւորդների մեկնաբանություններն ավելի շատ հումորային են եղել ու հղում կատարել «Կլոն»-ին. «Հորեղբայր Ալին ամոթից կմեռներ», «Սաիդի օրոք նման բան չէր լինի», «Լուկասին կանչեք», գրել են նրանք:


Սերիալի սիրահարները վաղուց են ցանկանում, որ այն շարունակություն ունենա, իսկ դերասաններն ամեն ինչ անում են, որ աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը չմարի: Օրինակ՝ նախորդ տարի Անտոնելլին ու Մուրիլո Բենիսիոն զվարճալի տեսանյութ են նկարել ու իբրեւ թե կրկնել Ջեյդի ու Լուկասի մասնակցությամբ պարի տեսարանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW