×


Super Bowl 2024. Թեյլոր Սվիֆթի կրքոտ համբույրը, Աշերի ելույթն ու «Քանզաս Սիթի»-ի հաղթանակը

Արդեն վաղուց ամերիկյան Super Bowl-ը պարզապես ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի եզրափակիչ հանդիպումը չէ, այլ մեծ շոու, որն իր շուրջն է հավաքում ամենատարբեր հայտնի դեմքերին:


Այս տարի Նեւադայի «Allegiant» մարզադաշտում մրցել են «Քանզաս Սիթի»-ն եւ «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներս»-ը, որոնք միմյանց հետ խաղացել են նաեւ 2020-ի եզրափակչում: 25:22 հաշվով հաղթել է ու չեմպիոն հռչակվել «Քանզաս Սիթի»-ն: Հենց այս ակումբում է հանդես գալիս Թեյլոր Սվիֆթի ընկերը՝ Թրեւիս Կելսին: Երգչուհին շնորհավորել է սիրելիին, ու այդ կադրերն ամենատարածվածներից են դարձել:


Հանդիպման ընդմիջմանն այս տարի ելույթ է ունեցել Աշերը, որը կատարել է իր հիթերն ու ներկայացրել նոր ալբոմը՝ «Coming Home»-ը: Նրան ընկերակցել է Ալիշա Քիզը, որի հետ գեղեցիկ զուգերգ են կատարել, ինչպես նաեւ բեմի վրա հայտնվել են H.E.R.-ը, ռեփերներ Ջերմեյն Դյուպրին, will.i.am-ը, Լիլ Ջոնն ու Լուդակրիսը: Պետք է ելույթ ունենար նաեւ Tiësto-ն, սակայն շոուից 3 օր առաջ նա ընտանեկան հանգամանքների բերումով ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը:


Տրիբունաներից հանդիպմանը հետեւել են Բեյոնսեն ու Ջեյ Զին՝ դուստրերի հետ, Բլեյք Լավլին, Գվեն Ստեֆանին, Լեդի Գագան, Քիմ Քարդաշյանն ու քույրերը, Ջասթին ու Հեյլի Բիբերները, թեեւ վերջին շրջանում խոսակցություններ կան, որ նրանք ամուսնալուծության շեմին են:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW