×


«Չսիրելուց երկու օր անց»՝ Արեւիկ Գեւորգյանի եւ Ռուբեն Մուրադյանի հետ

Սիրահարների տոնին դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն ու Հայաստանի վաստակավոր արտիստ, բալետի պարող եւ հաղորդավար Ռուբեն Մուրադյանը գեղեցիկ հոլովակում են նկարվել:




Եթե Գեւորգյանին արդեն սովոր ենք տեսնել նման ձեւաչափում, ապա Մուրադյանը բացահայտվում է նորովի ու տարբերվող կերպով: Նրա շուրթերից Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծության տողերը շատ ազդեցիկ ու գեղեցիկ են հնչում:

Նրանք երկխոսության ձեւով ներկայացնում են սիրո տխուր՝ բաժանման կողմը: «Ամենահեռուն ամենամոտիկ մարդն է, որի հետ այլեւս խոսելիք չունես»,- ասում է Մուրադյանը, իսկ Գեւորգյանը շարունակում. «Ամենահիշվողը՝ նա, որին ամբողջ մի կյանք փորձում ես մոռանալ»:

Պարզվում է, որ «ամենասպասվածը նա էր, ով ամենասիրելին էր, ամենահարազատը, ամենահիշվողը ու ամենահեռուն, ով խոստացավ, որ էլ չի գա, երբեք, երբեք, երբեք»։

Չնայած անտեսանելի տխրությանը՝ հոլովակը, միեւնույն է, սիրելու եւ ունեցած անմոռանալի հիշողությունների մասին է:

Կարդալ ավելին

Quality Sign BW