×


«Հիշողության ուժը». հայացք Արցախին լուսանկարչի տեսախցիկով

Տաղանդավոր արցախցի լուսանկարիչ Սեւակ Ասրյանի օբյեկտիվի միջոցով կարելի է գնալ չնվաճված տարածաշրջանի սիրտ: Յուրաքանչյուր կադր դառնում է ոչ միայն պատմության, այլև Արցախի 7 շրջանների հետ լուռ երկխոսության արտացոլումը, որոնք ժամանակավորապես գտնվում են հայկական վերահսկողությունից դուրս։

Սեւակ Ասրյանը ոչ միայն փոխանցում է Արցախի գեղեցկությունը տեսախցիկի միջոցով, այլեւ հնարավորություն է տալիս դիտողին ճանապարհորդել ամենահեռավոր, մարդկանց մեծ մասի համար անհասանելի վայրերով։ Նրա աշխատանքները ոչ միայն լուսանկարներ են, այլև զգացմունքներ, որոնք ֆիքսված են յուրաքանչյուր կադրում: Սա ոչ միայն վիզուալ հիշողությունը պահպանելու, այլև Արցախի յուրահատուկ բնության և մշակույթին ուշադրություն հրավիրելու հնարավորություն է։


«Յյուրաքանչյուր լուսանկար հիշողություն է իմ և իմ արցախյան կյանքի մասին: Սա անցած ճանապարհն է, ապրած հիշողությունները: Դրանք իմ լավ ու վատ օրերն են։ Եվ  այս ամենը  իմ ամբողջ կյանքն է: Բայց իմ լուսանկարներում ես միշտ ցույց եմ տվել իրական Արցախը։ Այնպիսին, ինչպիսին նա է ինձ համար: Աշխույժ, պայծառ և հուզիչ»,- շեշտում է Սեւակ Ասրյանը:


Լուսանկարների շարքում նաև ժամանակակից աշխարհի իրողություններն են, այդ թվում՝ Սբ. Հովհաննես Մկրտչի մատուռը, կամ, ժողովրդի լեզվով՝ Կանաչ ժամը, որը կառուցվել էր Շուշիում 1818 թվականին։ 2020 թվականին տեղի ունեցած մարտերի ժամանակ եկեղեցին չնչին էր վնասվել։ Սակայն Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գմբեթներն ավիրվել են, իսկ ներսը՝ պղծվել։


«Յուրաքանչյուր լուսանկար լուսանկարչի հոգու մի մասն է, մեծ աշխատանք և պատմություն յուրաքանչյուր կադրում: Հրավիրում եմ ձեզ ապրելու այս ճանապարհորդությունը հեղինակի հետ՝ լի բացահայտումներով և ոգեշնչումներով»,- նշում է ցուցահանդեսի համադրող Գեղամ Տեր-Հարությունյանը։

Ժամանակի և տարածքի միջով անցնելու այս զարմանահրաշ ճանապարհորդության հնարավորությունը առկա է մինչեւ փետրվարի 27-ը Երևանի Common Ground կենտրոնում: Սևակ Ասրյանի աշխարհին ծանոթանալ կարելի է ամեն օր ժամը 14-ից 18-ը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին