×


Zivert-ն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է բոլոր համերգները

33-ամյա ռուս երգչուհի Zivert-ը տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ առողջական լուրջ խնդիրների պատճառով որոշել է դադարեցնել համերգային գործունեությունը: Հիվանդության հետ կապված մանրամասներ նա չի հայտնել:

«Այնպես է ստացվել, որ առողջական խնդիրները նորից են վերադարձել իմ կյանք եւ հիմա շատ բուռն կերպով են զարգանում: Ալբոմից հետո ինձ լավ էի զգում ու համարում, որ աշխատանքը կօգնի: Պարբերաբար միայն հետեւանքներն էի բուժում, հերոսություն անելով՝ շարունակում էի ինձ կործանել: Ժամանակավոր բուժվում էի, որպեսզի համերգներս անցկացնեմ, իսկ հիմա դրանք իմ վիճակում անթույլատրելի են»,- խոստովանել է երգչուհին:

Zivert-ը հայտնել է, որ ստիպված է լինելու առնվազն մինչեւ աշուն չեղարկել բոլոր համերգները: Նրա խոսքով՝ վերջին 1,5 տարվա ընթացքում ելույթ է ունեցել ցավազրկողներ ընդունելու շնորհիվ, սակայն Կալինինգրադի համերգից հետո բժիշկները նրան արգելել են ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվել:

Առաջիկա ամիսներին Zivert-ը պլանավորած համերգներ ուներ Ռուսաստանյան մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ մարտի 16-ին՝ Երեւանում: Երգչուհու եվրոպական շրջագայությունը եւս հետաձգվել է: Նա միայն կշարունակի կատարել ռուսական «Ձայնը» նախագծում մարզչի իր պարտականությունները:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ZIVERT ? СЕМЬЯ (@_zivert)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին