×


Նատալի Փորտմանն առաջին անգամ խոսել է ամուսնու դավաճանության մասին

42-ամյա դերասանուհի Նատալի Փորտմանը մի շարք դերասանների հետ հայտնվել է Vanity Fair ամսագրի շապիկին ու առաջին անգամ պատմել ամուսնալուծության մասին: Նա ու Բենժամեն Միլպյեն ամուսնացած են եղել 11 տարի եւ երկու երեխա ունեն:

Լուսանկարը՝ Vanity Fair ամսագրի


Հարցազրույցում Փորտմանը հաստատել է, որ Միլպյեն իրեն դավաճանել է 25-ամյա էկոակտիվիստ Կամիլ Էթյենի հետ: Նրան տխրեցրել է, որ այդ շրջանում իր ընտանիքի մասին շրջանառվող լուրերը բազմաթիվ են եղել ու խանգարել են իրեն:

Կամիլ Էթյենը


Դերասանուհին ընդգծել է՝ չի անդրադառնալու ամուսնալուծության մանրամասներին ու չի ցանկանում,որ անձնական կյանքը լինի ուրիշների ուշադրության կենտրոնում:

«Ամեն ինչ սարսափելի է, եւ բնավ էլ նպատակ չունեմ այդ ամենի շուրջ ավելորդ հետաքրքրություն ստեղծել»,- ասել է Փորտմանը:

Բենժամեն Միլպյեն եւ Նատալի Փորտմանը


Նա նաեւ պատմել է, թե ինչպես է կարողացել կարիերայի հենց սկզբից հնարավորինս գաղտնի պահել սեփական կյանքը. «Շատ վաղ եմ հասկացել, որ անձնական կյանքս պետք է պաշտպանել: Երբ նոր էի սկսում, ինձ համար այլ ազգանուն եմ ընտրել, ինչն անձս տարանջատելու բավական հետաքրքիր տարբերակ էր: Կտխրեի, եթե դպրոցում որեւէ մեկն ինձ անվաներ Նատալի Փորտման. բոլորն ինձ գիտեին որպես Նատալի Հերշլագ: Ասես, անձի երկվություն լիներ, որն ավելի շատ սկսեցի կիրառել հատկապես մեծ տարիքում: Բայց երբ ընտանիք ունեցա, երեխաներս ծնվեցին, սկսեցի հասկանալ՝ անիմաստ է մտածել երկու էությունների մասին, քանի որ հանրային մարդ եմ»,- ասել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին