×


Մաքուր հիացմունք. այն ամենն, ինչ պետք է իմանալ HONOR X8b սմարթֆոնի մասին

Ժամանակ առ ժամանակ հայտնվում են սմարթֆոններ, որոնք ակնթարթորեն փոխում են տեխնոլոգիական ոլորտը։ Անպայման չէ, որ դրանք լինեն բարձր գնային սեգմենտի սմարթֆոնները, նման բան կարող է տեղի ունենալ եւ ավելի մատչելի գնային սեգմենտում։ HONOR X8b-ն նորույթ է, որը փոխում է պատկերացումները ոչ թանկ սմարթֆոնների մասին եւ սահմանում է դրանց զարգացման նոր վեկտոր։ Ինչպե՞ս է դա հաջողվել։


Դիզայն. «Ինձ անհրաժեշտ է այս սմարթֆոնը»

Ահա այսպիսին էր առաջին միտքը տուփը բացելուց անմիջապես հետո։ Նույն միտքը մեզ հետապնդում էր նաեւ HONOR X8b-ի փորձարկումների հետագա ամբողջ ժամանակահատվածում։ Եվ առաջին հերթին սա վերաբերում է «կանաչ զմրուխտ» երանգով առաջարկվող տարբերակին։   

Կաշվի նմանակման նորաձեւությունը վաղուց է սմարթֆոնների շուկա մուտք գործել։ Սակայն նախկինում ոչ թանկ մոդելներում նմանակումը ենթադրում էր «կաշվե» ֆակտուրայով պլաստիկի կիրառում։ Հեռվից այդ ամենը քիչ թե շատ լավ տեսք ուներ, սակայն մոտիկից՝ ոչ այնքան։ Չենք խոսում նույնիսկ շոշափական զգացողությունների մասին, որոնք թույլ էին տալիս առանց սխալվելու ճանաչել էժանագին պլաստիկը։


Սակայն HONOR X8b-ը բոլորովին այլ բան է առաջարկում։ Դրա ծածկույթը ջերմ է եւ շոշափելիս ոչնչով չի տարբերվում մշակված կաշվից։ Որպես արդյունք՝ նման սմարթֆոնը հաճելի է պահել ձեռքում կամ պարզապես հպվել դրան։ Բացի այդ, կաշվին բնորոշ տեքստուրան համալրվել է ծակոտկեն եւ դրոշմված նախշերով, որոնք ստեղծում են գրավիչ երկրաչափական պատկեր։

Դրա շնորհիվ HONOR-ի սմարթֆոնը մի քանի անգամ ավելի թանկ տեսք ունի, քան այն արժե իրականում։ Սակայն հարցը միայն գրավիչ դիզայնը չէ, այլեւ օգտագործման հարմարավետությունը։  X8b-ն կարելի է շոշափել որքան ասես, չէ՞ որ դրա մակերեսին մատնահետքեր չեն մնում եւ սմարթֆոնը մշտապես նոր տեսք ունի։

HONOR X8b-ի կանաչ երանգավորումը եզակի ու անսովոր առաջարկ է։ Առկա են նաեւ դասական սեւ ու արծաթագույն երանգները։ Դրանք աչքի են ընկնում ստանդարտ փայլատ ծածկույթով, որը նույնպես կայուն է կեղտոտվելու տեսանկյունից, սակայն շոշափելիս ու արտաքնապես փոքր-ինչ զիջում է զմրուխտյա HONOR X8b-ին։


Ի հավելումն այս ամենին, սմարթֆոնն ունի նաեւ տափակ կողեզրեր, մի զույգ բարձրախոս, USB Type-C միակցում, SIM-քարտերի համար նախատեսված բնիկ, սնուցման կոճակ՝ մատնահետքի նույնականացման հնարավորությամբ։ Սեսնորը աշխատում է վայրկենապես, սխալմունքը գործնականում բացառվում է։ Բարձրախոսը մոնոֆոնիկ է, սակայն բավական բարձր եւ որակյալ հնչողությամբ՝ առանց խզզոցների եւ թրթռոցների։

HONOR X8b-ի արտաքինն իրոք տպավորիչ է, առավել եւս, երբ խոսքը կանաչ տարբերակի մասին է։ Սա այն «հագուստն» է, ըստ որի դիմավորում են, իսկ տվյալ դեպքում՝ դիմավորում են ծափողջույններով։ Սակայն, միայն դիզայնով սահմանափակվել չի լինի, չէ՞ որ HONOR X8b-ն ունի նաեւ բազում այլ արժանիքներ։

Էկրան․ մի կում թարմ օդ

Ոլորտը երկար ժամանակ էր ձգտում սրան եւ վերջապես հասավ։ Հիշո՞ւմ եք, թե որն է բյուջետային եւ թանկ սմարթֆոնների գլխավոր ու ակնհայտ տարբերությունը։ Էկրանի ստորին հատվածի դուրս ընկած հատվածը, հաստ շրջանակը եւ, որպես արդյունք, դիմային հատվածի ընդհանուր անհամամասնությունը։ HONOR X8b-ը դարձավ առաջին սարքերից մեկը, որը բոլոր կողմերից ունի ֆլագմանի տեսք։ Շատ դժվար է դրա մեջ տեսնել բյուջետային սմարթֆոն, քանի որ, երբ միացնում ես դիսփլեյը, էլ ավելի ես համոզվում, որ քո առջեւ թոփ մակարդակի հեռախոսներից մեկն է։

Էկրանի շրջանակն անհավանականորեն բարակ է եւ զուրկ անհամամասնություններից ու դուրս ցցվող մասերից։ AMOLED մատրիցը կատարելապես ինտեգրված է հարթության մեջ եւ զբաղեցնում է HONOR X8b-ի դիմային վահանակի գրեթե ամբողջ մակերեսը։


Դրա շնորհիվ սմարթֆոնը, ունենալով խոշոր՝ 6,7 դյույմանոց էկրան, չի ընկալվում չափազանց մեծ։ Մատրիցի որակը արժանի է ամենաբարձր գովեստների։ Այն առանձնանում է 2412*1080 պիքսել կետայնությամբ եւ հարյուրտոկոսանոց DCI-P3 ծածկույթով, 2000 նիտ պիկային պայծառությամբ, ինչպես նաեւ լայնաիմպուլսային մոդուլացիայի 3240 Հց հաճախականությամբ, ինչը երաշխավորում է շողացման էֆեկտի բացակայությունը եւ նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ այս էկրանը բացարձակապես անվտանգ է տեսողության համար։ Արժե նշել նաեւ, որ պատկերի փոփոխման 90 Հց հաճախականությունը նպաստում է դրա սահունությանը։

Չբավարարվելով այս ամենով՝ արտադրողը նաեւ հագեցրել է սմարթֆոնը տեսողության պաշտպանության էլ ավելի առաջադիմական տեխնոլոգիաներով։ Դրանք ներառում են կապույտ լույսի վնասակար ազդեցության նվազեցումը ապարատային միջոցներով, աշխատանքի կազմակերպումը ցիրկադային ռիթմերին համահունչ եւ էլեկտրոնային գրքի ռեժիմ անցնելու հնարավորությունը։

Դիսփլեյն ու կորպուսի ձեւավորումը ստեղծում են HONOR X8b-ի «վաու-էֆեկտը»։ Սմարթֆոնից բաժանվել չես ուզում, իսկ էկրանը ստիպում է անդադար նայել ու նայել։ Իդեալական համադրություն մի սմարթֆոնի համար, որը ձգտում է կատարելության։


Հստակություն․ 108 մեգապիքսել՝ յուրաքանչյուր օրվա համար

Դուք սովո՞ր եք, որ լավ տեսախցիկները տեղադրվում են միայն թոփ մակարդակի հեռախոսներում։ HONOR X8b-ն այստեղ եւս կոտրում է կարծրատիպերը։ Հիմնական՝ 108 Մպ տվայնությամբ ցուցիչը լավ է աշխատում ոչ միայն կատարյալ պայմաններում, այլեւ՝ մթնշաղի պայմաններում։

Լուսանկարները առավելագույնս դետալիզացված են, հստակ գունարտացոլմամբ եւ գիշերային պայմաններում նկարահանման անթերի որակով։ Եթե փորձարարությամբ զբաղվելու ցանկություն ունեք, փորձեք գործարկել մակրոտեսախցիկը եւ լայնանկյուն ցուցիչը՝ պատկերի խորության ներկառուցված սենսորով։

Սմարթֆոնների համար անսովոր լուծումների թվում է սելֆիի ժամանակ լրացուցիչ լուսավորություն ապահովող առանձին լուսադիոդը։ Լուսանկարի բարձր որակին նպաստում է նաեւ հենց ինքը՝ 50 Մպ տվայնությամբ առջեւի տեսախցիկը։ Դիմանկարների սիրահարները անպայման կգնահատեն այս լուծումը, ինչպես նաեւ դիմային տեսախցիկով լուսանկարելու ժամանակ մինչեւ 90 աստիճան անկյունով տեսադաշտ ընտրելու հնարավորությունը (որպես ընտրություն հասանելի է 0,8x՝ խմբային սելֆիների համար, կամ 1х՝ ինքներդ ձեզ նկարահանելու համար)։ Այսպիսի լուծումներ ներկայիս պահին հասանելի են ավելի բարձր գնային սեգմենտի սմարթֆոններում, ինչպիսին են, օրինակ, HONOR 90-ը կամ Magic5 Pro-ն։ Սակայն այս ֆունկցիան հասանելի է նաեւ HONOR X8b-ում։


Հիշողություն՝ որքան ուզես

Սարքավորումների բնութագրերի հետ ամեն բան կարգին է, հիշողության տեսանկյունից ոչինչ չեն խնայել։ Օպերատիվ հիշողությունը 8 Գբ է, ինչն առավել քան բավարար է նույնիսկ ամենաբարձրակարգ սմարթֆոնի համար։ Սակայն, եթե ինչ-որ անհավանական պայմաններում համակարգը ավելի մեծ ծավալի հիշողության կարիք ունենա, ապա այն կարող է օգտագործել հիմնական հիշողության եւս 8 Գբ եւ այս ամենը HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Արդյունքում ստանում ենք ընդհանուր 16 Գբ հիշողություն, որը թույլ է տալիս ֆոնային ռեժիմում պահել գրեթե բոլոր հավելվածները։   

Վաճառքում հասանելի կլինեն 128 եւ 256 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակներ։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել ավելի բարձր 256Գբ մոդիֆիկացիային։ Առաջին հերթին 256 Գբ-ը էական պաշար է ապագայի համար։ Երկրորդ՝ հեռախոսը չունի հիշողության քարտի սլոթ, ինչը նշանակում է, որ հետագայում հնարավոր է բախվել ծավալի անբավարարության տհաճ խնդրին։ Երրորդ՝ երկու մոդելների գնային տարբերությունը մեծ չէ:   

Որպես պրոցեսոր կիրառված է ութ միջուկից բաղկացած Snapdragon 680-ը՝ Adreno 610 գրաֆիկայով։ Չիպը չի հավակնում առաջատարներին բնորոշ հզորությանը։ Եվ այնուամենայնիվ, այն բավարար է թե՛ ինտեֆեյսի սահունությունն ապահովելու, թե՛ խաղալու, թե՛ լուսանկարների ու տեսանյութերի հետ աշխատելու համար։ Պրոցեսորի արժանիքների շարքին կարելի է դասել նաեւ դրա «համեստ ախորժակը» եւ քիչ տաքանալու հատկությունը։ Նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում չիպը չի նվազեցնում հաճախականությունները, այլ փոխարենը աշխատում է առավելագույն մակարդակի վրա։  

HONOR X8b-ն սարքավորված է 4500 մԱժ տարողությամբ կուտակիչ մարտկոցով։ Հաշվի առնելով, որ պրոցեսորը պահանջկոտ չէ, այն բավարար է երկու օր տեւողությամբ ինքնավար աշխատանք ապահովելու համար։ Միգուցե այս դեպքում անհրաժեշտ կլինի հաջորդ օրը երեկոյան միացնել էներգախնայման ռեժիմը։ Սակայն, ընդհանուր առմամբ երկօրյա աշխատանքը լիովին իրատեսական ցուցանիշ է այս սմարթֆոնի համար։


35 Վտ հզորությամբ սնուցման բլոկը թույլ է տալիս մոտավորապես կես ժամվա ընթացքում լիցքավորել HONOR X8b-ն 50%-ով։ Ամբողջական լիցքավորման համար կպահանջվի մեկ ժամից մի փոքր ավելին։

***
HONOR X8b-ն իրոք ապշեցնող սմարթֆոն է։ Այն թանկ չէ, բայց օգտագործելիս դրա մասին դու չես հիշի։ Արագ աշխատող, չափազանց գեղեցիկ, ֆլագմանի մակարդակի հիանալի դիսփլեյով։ HONOR-ը հերթական անգամ արել է անհնարինը եւ թողարկել մի սմարթֆոն, որը կարող է մարտահրավեր նետել ավելի թանկ մրցակիցներին։  

Սմարթֆոնը հասանելի է HONOR-ի  Ucom, Team Telecom, VegaZigzag, VLV center, Eldorado, Vesta ընկերությունների վաճառասրահներում երեք գրավիչ երանգներով՝ ազնվական կանաչ, տիտանային արծաթագույն, կեսգիշերային սեւ։ Գարնանային տոների կապակցությամբ, մինչեւ ապրիլի 7-ը HONORX8b 8/128 Գբ տարբերակի հատուկ գինը 89 900 դրամ է, իսկ HONORX8b 8/256 Գբ տարբերակի հատուկ գինը՝ 99 900 դրամ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW