×


Իրեն ծափահարող հանդիսատեսով շրջապատված. հաղթել է Ազնավուրի հուշարձանի՝ Դավիթ Մինասյանի նախագծած տարբերակը

Աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող է դարձել քանդակագործ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանի տարբերակը:

Մրցույթին ներկայացված հայտերի քանակը 60-ից ավելի է եղել, իսկ մանրակերտ տարբերակները գերազանցել են 100-ը: Դավիթ Մինասյանի ներկայացրած «Լա Բոհեմ» քանդակն առաջ է անցել 9 ձայնի առավելությամբ, այն նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:

Դավիթ Մինասյանը


Ընտրող հանձնաժողովի կազմում պաշտոնատար անձանցից բացի, եղել են Ազնավուրդի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ քանդակագործներ, նկարիչներ եւ ճարտարապետներ: Ազնավուրի որդին՝ Նիկոլան, շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցած բոլոր հեղինակներին:

«Տեսնում եմ, որ նրանցից ամեն մեկն իր հոգին ու սիրտն է դրել նախագծում: Հիմնականում կարեւորել ենք այն, որ հուշարձանը տեսանելի լինի բոլոր կողմերից: Այս քանդակի հիմքում դրված է մի առանձնահատուկ գաղափար, որ հայրս միայնակ չէ, նա շրջապատված է իրեն ծափահարող հանդիսատեսով»,- ընդգծել է Նիկոլա Ազնավուրը:

Դավիթ Մինասյանի հայտնի աշխատանքներից են՝ «Տղամարդիկ», «Ամրագրիր քո ապագան», «Ուշացած լուսանկար», «Հնչող արձան», «Մոսկովյան բակապանը», Արամ Մանուկյանի հուշարձանը՝ Երեւանում, Սոս Սարգսյանինը՝ Ստեփանավանում, Լեոնիդ Ենգիբարյանինը եւ Ալեքսեյ Հեքիմյանինը՝ Ծաղկաձորում, եւ այլն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW