×


Samsung. աշխարհում հեռուստացույցների վաճառքի 18 տարվա առաջատարը հայտարարում է վիկտորինա եւ 18% զեղչ

Արդեն 18 տարի Samsung Electronics-ը հեռուստացույցների համաշխարհային շուկայում պահպանում է իր առաջատար դիրքը։ 2023 թվականին այն 18-րդ անգամ դարձավ հեռուստացույցների թիվ 1 ապրանքանիշն աշխարհում։

Omdia հետազոտական ընկերության տվյալներով՝ Samsung-ի մասնաբաժինը հեռուստացույցների համաշխարհային շուկայում կազմել է 30,1%: Ընկերությունը պահպանել է արդյունաբերության առաջատարի իր դիրքը 2006 թվականից ի վեր՝ ինչպես  պրեմիում մոդելների եւ մեծ էկրանով հեռուստացույցների, այնպես էլ իր ֆլագմանային QLED եւ OLED շարքի վաճառքի շնորհիվ:

2017 թվականի թողարկումից ի վեր վաճառված Samsung QLED հեռուստացույցների թիվն անցել է 40 միլիոնը ամբողջ աշխարհում: Միայն 2023-ին հաճախորդները գնել են 8,31 միլիոն QLED մոդելներ: OLED սեգմենտում Samsung-ը նախորդ տարի վաճառել է 1,01 միլիոն հեռուստացույց, որը կազմում է շուկայի 22,7%-ը։

Այս առիթով ընկերությունը մինչեւ մարտի վերջ հայտարարում է մինչեւ 18% զեղչ ֆլագմանային շարքի Samsung հեռուստացույցների համար, ինչպես նաեւ մեկնարկում է վիկտորինա, որի գլխավոր մրցանակն է Smart TV-ի գործառույթով Freestyle շարժական պրոյեկտորը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ում հետեւել @samsung.arm էջին, հավանել մրցութային գրառումը, կիսվել դրանով ձեր story բաժնում եւ անցնել Samsung-ի վիկտորինան։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով։ Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից 25-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն մարտի 26-ին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW