Ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործությունը երկար դադարից հետո կրկին կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում:
«2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Ազգային պատկերասրահի Վերականգնման եւ կոնսերվացման բաժին։ Չորս տարի տեւած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ եւ ազդեցիկ կտավներից մեկին վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը»,- տեղեկացնում է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը:
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը։
1929 թվականին Հռոմից Երեւան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 1907 թվականին Սուրենյանցի հեղինակած գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։


×
2,637





