Լոս Անջելեսում մայիսին կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը հատուկ ելույթով հանդես կգա Ալոե Բլեքը, հայտնում են
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից:
Ալոե Բլեքը հայտնի է «Wake Me Up», «I Need a Dollar» եւ «The Man» հիթային երգերով:
Ամերիկացի երաժիշտը կներկայացնի «Ավրորայի» հերոսներին նվիրված իր «Shine» ստեղծագործությունը:
Բլեքը երկար ժամանակ զբաղվել է բարեգործությամբ եւ այժմ, համագործակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, ընդլայնում է իր հանձնառությունը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում:
«Ավրորան» հատուկ միջոցառումների շարք կանցկացնի մայիսի 8-ից 10-ը` Լոս Անջելեսում: «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Դրանք կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի եւ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ:


×
1,639





