×


«Հոգնել է վեճերից». Փիթի եւ Ջոլիի դուստրը ծնողներին խնդրել է հաշտվել իր 18-ամյակի առթիվ

Դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի երեխաները հոգնել են ծնողների անդադար վեճերից ու հանրային դարձած քննարկումներից: Նախկին ամուսինների ավագ դուստրն իր 18-ամյակի առթիվ նրանցից միայն մեկ կարեւոր «նվեր» է ուզում՝ հարթել տարաձայնությունները: Շայլոն չափահաս է դառնալու մայիսի 27-ին:

«Նախկինում Շայլոն նախընտրում էր լռել այդ մասին, սակայն հիմա հստակ դիրքորոշում ունի եւ կարծում է, որ Փիթն ու Ջոլին պետք է պարզեն իրենց հարաբերություններն ու հասունանան: Պահանջում է, որ միմյանց հետ լեզու գտնեն կամ էլ գոնե փորձեն հարգալից լինել: Խնդրում է այդպես վարվել հանուն իրեն»,- գրում է Life & Style պարբերականը:


Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ տարեդարձից հետո Շայլոն ցանկանում է տեղափոխվել Բրեդ Փիթի մոտ, ինչին այնքան էլ լավ չի արձագանքել մայրը:

Դերասանների տարաձայնությունները շարունակվում են արդեն մի քանի տարի: Ավելի վաղ Ջոլին Փիթին մեղադրել է ընտանեկան բռնության համար: Վերջերս հայտնի է դարձել, որ Փիթը հրաժարվել է երեխաների համատեղ խնամակալություն պահանջել եւ իրավունք ունի միայն այցելել նրանց:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW