Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ջազային մեծ տոնի:
Համերգին կհնչեն անվանի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի արդեն հայտնի ու սիրելի՝ «Միլկի Ուեյ», «Էնջըլ Դենս», «Ազնավուր» կատարումները, ջազային նոր ստեղծագործություններ եւ համաշխարհային հիթեր։
Տոնական երեկոյին կմասնակցեն Ալլա Սահակյանը եւ հատուկ հյուր Միացյալ Նահանգներից. առաջին անգամ Հայաստանում հանդես կգա ամերիկահայ վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը:


×
2,340





