Շվեդիայի Մալմյո քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2024» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որում մեր երկրի պատվիրակ «Լադանիվա» խումբը հաղթահարեց մրցակցությունը՝ ներկայանալով հեղինակային «Jako» երգով։
Հաջորդ փուլ անցած մյուս երկրներն են՝ Լատվիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսրայել, Հունաստան, Էստոնիա, Շվեյցարիա, Վրաստան։ Այս փուլում քվեարկում էին միայն տվյալ օրը ելույթ ունեցած երկրները եւ Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան։ Հայաստանից Լադանիվայի օգտին քվեարկել հնարավոր չէր։
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով պայքարը եզրափակչում շարունակելու են նաեւ Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին։
Ժակոն խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանի մականունն է: Երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն եւ աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։
Պատրաստեց` Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: