×


«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան, Հայաստանը 8-րդն է

Շվեդիայում քիչ առաջ ամփոփեցին «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Առաջին հորիզոնականում 591 միավորով Շվեյցարիան ներկայացնող Նեմոն է՝ իր «The Code» երգով, երկրորդում՝ Խորվաթիայի պատվիրակը (547 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Ուկրաինայի մասնակիցը (453 միավոր):



Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 183 միավորով։ Ժյուրիից նրանք ստացել են 101, իսկ հեռուստադիտողներից՝ 82 միավոր։

Քվեարկությունը մեկնարկել էր եզրափակչի սկզբում՝ ժամը 23։00-ից, սեփական երկրի օգտին քվեարկել հնարավոր չէր՝ ըստ մրցույթի կանոնների։



Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ։


Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Ֆրանսիային, 10 միավորը՝ Պորտուգալիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային ներկայացնում էր մրցույթի նախորդ տարվա պատվիրակ Բրյունետը։

Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Շվեյցարիայում։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW