×


«Ավելի երջանիկ չէի կարող լինել». Կարեն Կարագուլյանի եւ Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն՝ Կաննի կինոփառատոնում

Կաննի 77-րդ կինոփառատոնն արդեն մի քանի օր է՝ իր վրա է սեւեռել կինոաշխարհի ուշադրությունն ու դարձել կարեւոր ֆիլմերի անձնակազմերի հանդիպման վայրը:

Երեկ տեղի է ունեցել ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան, որը կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է: Ցուցադրությունից հետո ֆիլմը երկար ծափահարությունների է արժանացել:



«Անորա»-ի դերասանական կազմում են Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը: Կարագուլյանը մարմնավորում է Թորոսին, իսկ Թովմասյանը՝ Գառնիկին: Կարագուլյանը նաեւ ֆիլմի սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերն է: Դերերում են նաեւ Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրա Բորիսովը եւ ուրիշներ:


Վաչե Թովմասյանը պրեմիերայից հետո Ինստագրամում կիսվել է իր ապրումներով. «Ֆիլմը Կաննի կինոփառատոնում 10 րոպե ծափահարությունների արժանացավ: Ավելի երջանիկ չէի կարող լինել: Շնորհավորում եմ, Շոն Բեյքեր: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար: Շնորհակալ եմ ամենահիասքանչ թիմին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vache Tovmasyan (@vachetovmasyan)


Ռոմանտիկ կատակերգության գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսուհին երիտասարդ մարմնավաճառ է, որի հետ ամուսնանում է ռուս մեծահարուստի որդին: Ծնողներն այդ մասին իմանալուց հետո ժամանում են Նյու Յորք, որպեսզի ամեն ինչ պարզեն:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW