×


Հետաքրքիր, մատչելի եւ հուսալի. «Ջոյ Տուր»-ը նշել է 10-ամյակը

Մատչելի, ապահով, հետաքրքիր ու տարբերվող տուրեր աշխարհի ամենահայտնի ու ցանկալի ուղղություններով «Ջոյ Տուրը» (Joy Tour) ապահովում է արդեն տասը տարի, եւ հունիսի 1-ին գործընկերների ու հավատարիմ հաճախորդների հետ նշել է հիմնադրման հոբելյանը:

Օրը պատահական չէր ընտրված․ 2014 թվականի հունիսի 1-ին է հիմնադրվել ընկերությունը՝ նպատակ ունենալով մարդկանց պարգեւել այնպիսի անկեղծ էմոցիաներ եւ ուրախության պահեր, ինչպիսիք բնորոշ են հենց մանուկներին։ Արդեն ավանդույթ է դարձել Երեխաների պաշտպանության օրը տոնել մեծ ու փոքր հյուրերի հետ, եւ այս տարին էլ բացառություն չէր։

«Ջոյ Տուր»-ի հիմնադիր Լիլիթ Ալեքսանյանը


BRAVO.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ հետաքրքիր ու կարեւոր մանրամասներ պարզելով «Ջոյ Տուր»-ի գործունեության ու առավելությունների մասին։

Սեփական ուղղությունը՝ Վրաստանում եւ լավագույն տուրերը՝ աշխարհում

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ երկու տարի որպես տուր-մենեջեր աշխատելուց հետո հասկացա՝ կարող եմ իմը հիմնել՝ սեփական կոնցեպտով ու պատկերացումներով։ Այդ ժամանակվանից էլ աշխատել ենք աշխարհի գրեթե բոլոր ուղղություններով. սկսել ենք Եվրոպայից, Եգիպտոսից, Մալայզիայից ու ասիական երկրներից։ Արտագնա այս բոլոր ուղղություններով մենք հանդես ենք գալիս որպես տուր-գործակալ՝ փաթեթների վերավաճառող։ Բայց 2018-ին հասկացանք, որ արդեն ինքներս կարող ենք տուր-օպերատոր հանդիսանալ, այսպես ասած՝ ստեղծել մեր արտադրանքը, ինքնուրույն կազմակերպել տուրեր, եւ որպես այդպիսին մեր ուղին սկսեցինք Վրաստանից՝ Քոբուլեթի քաղաքից։

«Ջոյ Տուր»-ի 10-ամյակը


Որոշեցի, որ ինքս պիտի պատասխանատվություն կրեմ թե՛ տրանսպորտի համար, թե՛ սննդի, եւ թե՛ հյուրանոցային պայմանների։ Նախ՝ վարձակալեցինք տասը սենյականոց փոքրիկ հյուրատուն, ձեւավորեցինք անձնակազմ եւ ինքնուրույն սկսեցինք կազմակերպել մեր տուրերը։ Այստեղից խմբեր էինք տանում այդ հյուրատուն մեր տրանսպորտով, ինքներս էինք սնունդը մատուցում. խոհարարները մեր պատասխանատվության ներքո էին։ Ու տեսնելով մեր զբոսաշրջիկների գոհունակությունը՝ հաջորդ տարի վերցրինք երկրորդ՝ ավելի մեծ, և այս անգամ հյուրանոցը, որը գործում է մինչ օրս։

Պիտի ընդգծեմ, որ դեպի Վրաստան մեր հեղինակային տուր-փաթեթներին զուգահեռ շարունակում ենք տուր-գործակալի աշխատանքը, եւ ճամփորդություններ կազմակերպում աշխարհի տարբեր ուղղություններով։

Նոր գրասենյակ, նոր մտահղացումներ եւ գոհունակ հաճախորդներ

Երկար ու փորձություններով լի ճանապարհ անցանք այս տասը տարվա ընթացքում։ Բարդագույն իրավիճակը 2020-ին էր՝ կորոնավիրուսի համավարակի, փակ սահմանների եւ Արցախյան պատերազմի շրջանում։ Տուրիզմի ոլորտն առաջինը տուժեց համավարակի պատճառով, բայց չհուսահատվեցինք․ 2021 թվականին արդեն նոր ուժով եւ մտքերով, նոր գրասենյակում վերսկսեցինք մեր գործունեությունը։ Ունենք շատ գոհունակ ու մշտական հաճախորդներ։ Արձագանքներն ու տպավորությունները կարող եք տեսնել նաեւ մեր էջերի մեկնաբանություններում։

Մատչելի գներ եւ հուսալիություն

Ընկերության առավելություններն ակնառու են. նախ՝ մենք առաջին քայլից մինչեւ վերջին քայլը վերահսկում ենք մեր հաճախորդի ճամփորդությունը թե՛ վրացական տուրերի, եւ թե՛ արտագնա այլ տուրերի դեպքում։ Մյուս առավելությունը որակյալ մասնագետներ ունենալն է թե՛ հայաստանյան գրասենյակում, թե՛ Վրաստանում։ Այնտեղ բոլոր մենեջերները հայեր են, բոլորն արդեն հինգ եւ ավելի տարվա փորձ ունեցող լավ մասնագետներ են, որոնց շատ սիրում ու վստահում են մեր հաճախորդները։

Կարեւոր առավելություն է նաեւ մատչելի ու հասանելի գինը։ Օրինակ՝ Վրաստանի մեր փաթեթներն ինչո՞վ են տարբերվում․ եթե համեմատելու լինենք շուկայական մյուս արժեքների ու առաջարկների հետ, ապա գրեթե նույն արժեքի դիմաց մենք յոթ գիշերակաց ենք տրամադրում վեցի փոխարեն, սնունդը երեք անգամ է, ոչ թե երկու, շվեդական սեղան՝ համեմված հայկական եւ վրացական ուտեստների լավագույն տեսակներով,  ինչպես նաեւ ունենք լողավազան։ Ես այս ամենը շատ եմ կարեւորում։

«Ջոյ Տուր»-ի 10-ամյակը


Այլ փաթեթների մասով շեշտեմ, որ մեր ընկերության միջոցով հյուրանոցներ կամ տներ ամրագրելը հաճախ ավելի մատչելի ու ձեռնտու է, քան հայտնի Booking.com  հարթակի միջոցով։ Այնպես որ, բոլորին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել մեր առաջարկած փաթեթները։ Վերջին տարիներին կարծրատիպ կա, թե տուրիստական գործակալություններին դիմելը գումարի ավելորդ վատնում է, բայց մեր ընկերության օրինակով կարող եմ հակառակը պնդել եւ ցույց տալ, որ նույն տան կամ հյուրանոցի համար դիմելը մեզ հետ շատ ավելի մատչելի է․ մենք արժեքի մեջ ներառում ենք նաեւ վիզայի աջակցումը, ապահովագրությունն ու դեսպանատան բոլոր փաստաթղթերի թարգմանությունը։

Ի դեպ, զբաղվում ենք նաեւ փաստաթղթերի թարգմանչական գործունեությամբ։ Այս ծառայությունը թե՛ մյուս տուրիստականների եւ թե՛ մեր հաճախորդների համար է։

«Ջոյ Տուր»-ի 10-ամյակը


«Հաճախ եմ ճամփորդում եւ անձամբ ծանոթանում մեր փաթեթներին»

Տուրիզմի նկատմամբ սեր ունեցել եմ մանկուց, քանի որ ընտանիքիս հետ շատ եմ ճամփորդել։ Իրականում այլ մասնագիտություն ունեմ, բայց պատահմամբ հայտնվելով տուրիզմի ոլորտում՝ գիտակցեցի, որ հենց սա է իմը։ Հասկացա, որ կարելի է գիտելիքներն ու անձնական փորձառությունը ներդնել այս ոլորտում եւ ավելի զարգանալ։ Իմ ճամփորդություններն ինձ օգնեցին հաճախորդներին ճիշտ ուղղորդելու հարցում, եւ հիմա էլ փորձում եմ տարեկան գոնե չորս երկիր այցելել, ծանոթանալ այն փաթեթներին, որոնք մեր ընկերությունն առաջարկում է հաճախորդներին։ Միայն այդպես կարելի է բարելավել ծառայությունների որակը։


Ընկերության նորություններին կարող եք հետեւել Ֆեյսբուքում եւ Ինստագրամում, նաեւ զանգահարել 010560012, 094544887 հեռախոսահամարներով։ Joy Tour-ի հասցեն է՝ Խորենացի 26ա, 110 գրասենյակ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW