- Երգելը մեր առօրյան է. թե՛ Մայայի, թե՛ Արենի հետ մեր օրն այդպես էլ անցնում է։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի՝ օրերս հրապարակած տեսանյութը, որում կատարում է «Ամռան գիշեր» ժողովրդական երգը, վիրուսային դարձավ դրական էմոցիաների մեծ չափաբաժնի շնորհիվ։ Բազմաթիվ տարածումներ ու մեկնաբանություններ։ Բոլորի սիրտը փոքրիկ Արենն է գրավել։
- Արենը շատ է սիրում, երբ ես երգում եմ. բալիկի արձագանքը նկատելի է տեսանյութում։ Հաճախ եմ նման հոլովակներ նկարում: Հերթական լավ ստացված տեսանյութն էր, որը պարզապես որոշեցի հրապարակել։ Արձագանքը մեծ էր, մինչ օրս էլ նամակներ եմ ստանում. շատ են գրում օտարերկրացիները։
Երաժշտությունը սահմաններ չունի, իսկ եթե նոտաները սրտիդ են դիպչում, պոկել չես կարող։
- Դրական խոսքերը անհամար են։ Իհարկե, երաժշտությունը լեզու չի ճանաչում, եւ այս արձագանքը եւս մեկ անգամ դրա վառ ապացույցն է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչի մասին եմ երգում, բայց ելեւէջները սրտերն են մտնում։
Վերջերս ներկայացվեց «Րուրի»-ի տեսահոլովակը՝ օրորոցային երգերի ձայնասկավառակի երգերից, որն, ըստ երգչուհու, անոնս էր, թե առաջիկայում ինչ է ներկայացնելու:
- Շատ էինք ուզում, որ սկավառակի շնորհանդեսը հուլիսին լինի, բայց շատերը քաղաքում չեն լինի, իսկ ինձ համար կարեւոր է, որ այն երաժիշտները, ովքեր իրենց ներդրումն ու մասնակցությունն են ունեցել, իրենք էլ անպայման ներկա լինեն: Համերգային երեկո է լինելու, երևի թե սեպտեմբերի սկզբին։
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Անուշիկ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: