×


Կատարյալ երկխոսություն Apple-ի էկոհամակարգում

Տեխնոլոգիաների աշխարհում սարքերի համատեղելիությունը առանցքային դեր ունի։ MacBook-ն ու iPhone-ն, օրինակ, անբաժանելի են Apple-ի էկոհամակարգում, այնպես ինչպես, օրինակ, պարող զույգը բեմի վրա։ Ինչպես պարերում, այստեղ եւս` զուգընկերներն աջակցում եւ իրենց շարժումներով լրացնում են միմյանց։

Apple-ի էկոհամակարգում սարքերն աշխատում են իբրեւ մեկ ամբողջականություն: iPhone-ը դառնում է MacBook-ի շարունակությունն ու հակառակը: iCloud-ի միջոցով սինքրոնացումը թույլ է տալիս ակնթարթորեն թարմացնել բոլոր հավելվածների տվյալները՝ լինեն դրանք լուսանկարներ, կոնտակտներ, նշումներ, թե փաստաթղթեր: Եթե լուսանկարում եք, օրինակ, iPhone-ով, ապա լուսանկարն ավտոմատ կերպով հայտնվում է ձեր iPad-ում կամ Mac-ում՝ շնորհիվ iCloud-ի: Կարող եք նաեւ ջնջել լուսանկարը մեկ սարքից եւ այն համապատասխանաբար կջնջվի բոլոր մյուս սարքերից:

Զարմանալի առավելություններից է մեկ այլ սարքից աշխատանքը շարունակելու հնարավորությունը։

Պատկերացրեք իրավիճակ, երբ ձեր գրասենյակում MacBook-ով սկսել եք աշխատել շնորհանդեսի վրա, բայց պետք է շտապ հանդիպման գնաք։ Apple-ի էկոհամակարգի շնորհիվ կարող եք վերցնել iPhone-ը ձեզ հետ եւ շարունակել աշխատանքը ճանապարհին։ Բոլոր փոփոխություններն ինքնաբերաբար սինքրոնանում են, այնպես որ, կարող եք հեշտությամբ ավարտել ձեր նախագիծն՝ անկախ հագեցած գրաֆիկից:


Կարող եք հեշտությամբ հեռախոսազանգեր կատարել եւ ընդունել անմիջապես ձեր Mac-ից՝ օգտագործելով ձեր iPhone-ը որպես մուտքի հնարավորության շարժական կետ: Երբ ձեր iPhone-ին զանգ եք ստանում եւ ծանուցումը երեւում է ձեր Mac-ի վրա, կարող եք այն ընդունել անմիջապես ձեր համակարգչից՝ առանց հեռախոսից օգտվելու։

Իսկ երբ  խոսքը վերաբերում է ֆայլերի փոխանցմանը, AirDrop-ն այնքան հեշտ է դարձնում այդ գործողությունը, որ թվում է՝ կախարդանք լինի։ Պարզապես ընտրեք ֆայլը եւ ուղարկեք այն ձեր MacBook-ին կամ iPhone-ին՝ առանց լրացուցիչ լարերի կամ կարգավորումների: Ֆայլը կփոխանցվի իր նախնական բարձր որակով։  


Apple-ի էկոհամակարգի սարքերի միջեւ համատեղ աշխատանքը ոչ միայն հեշտացնում է կյանքն, այլեւ սարքերը դարձնում է մեկ ամբողջություն, ուր անցումն ընթանում է սահուն եւ բնականոն հունով՝ հարմարվելով ձեր կարիքներին եւ նախասիրություններին: Համակարգի ինտերֆեյսը ինտուիտիվ պարզ է եւ օգտագործողն այն հեշտությամբ կարող է կարգավորել։

Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել Apple-ի օրիգինալ սարքավորումներ միայն լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ այն որակի եւ սպասարկման երաշխիք է շահագործման ողջ ընթացքում: Բացի այդ, միայն լիազորված գործընկերներից կարող եք ձեռք բերել Apple սարք, որը նախատեսված է միայն  հայկական շուկայի համար եւ իհարկե, վստահ լինել, որ ձեռք եք բերել պաշտոնական սարքավորում։

Բացի այդ, Apple-ի լիազորված վերավաճառողները հաճախ առաջարկում են հատուկ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ՝ M1 չիպով MacBook Air գնելու սեզոնային առաջարկը, որը գործում է մինչեւ հունիսի վերջ: Կամ էլ 15-րդ սերիայի iPhone-ի ապառիկ վաճառքը, որն  Inecobank-ի միջոցով կարող եք ձեռք բերել առաջին 12 ամիսն անտոկոս մարման պայմանով (առաջարկը գործում է մինչեւ հունիսի 29-ը):

Այնպես որ, Apple-ից նոր ապրանք գնելը բոլոր դեպքերում շահավետ կլինի։

Apple-ի լիազորված գործընկերները Հայաստանում՝ iSpace, Telecom Armenia, Vega, VLV, iStore, Mobile Centre, UCOM:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW