×


Ջուդ Բելինգեմը գովազդում է Քարդաշյանի SKIMS Mens ներքնազգեստի հավաքածուն

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի SKIMS Mens ներքնազգեստի ապրանքանիշի գովազդում:

20-ամյա ֆուտբոլիստը տեսախցիկի առաջ է հայտնվել կիսամերկ ու գնդակով հնարքներ կատարել:

«Ես Ջուդ Բելինգեմն եմ: Բոլորը կրում են SKIMS»,- գովազդային արշավի ժամանակ նշում է ֆուտբոլիստը:


Իսկ ներքնազգեստի ապրանքանիշն այսպես է անդրադարձել համագործակցությանը. «Ջուդ Բելինգեմը՝ SKIMS-ի համար: ԵՎՐՈ-2024-ի նախօրեին Անգլիայի հավաքականի ռեկորդակիր խաղացողը՝ մեր ներքնազգեստով: Ֆուտբոլի լավագույնը հանդիպել է ներքնազգեստների լավագույնի հետ»:

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)


Ավելի վաղ SKIMS Mens-ի գովազդում մասնակցություն է ունեցել նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Քարդաշյանն իր ապրանքանիշը հիմնել է 2019 թվականին, իսկ 2023-ին ընդլայնել է տեսականին ու սկսել թողարկել նաեւ տղամարդկանց համար նախատեսված ներքնազգեստ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW