×


Քեյթ Ուինսլեթ. «Լեոն լավ չէր համբուրվում, եւ ստիպված բազմաթիվ դուբլեր ենք նկարահանել»

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչպես են Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ նկարահանվել «Տիտանիկ» ֆիլմի ամենահայտնի տեսարանների մեկում:

Թեեւ հետագայում նրանք լավ ընկերներ են դարձել, սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ նոր են ծանոթացել ու հատկապես մեծ դժվարությամբ կարողացել խաղալ համբույրների տեսարաններում:


Նրանց հատկապես դժվար է տրվել նկարիչ Ջեք Դոուսոնի եւ անգլիացի մեծահարուստ Ռոզ Բյուկեյթերի առաջին համբույրը, որը համաշխարհային կինեմատոգրաֆում ամենառոմանտիկներից մեկն է համարվում:



Ֆիլմի պրեմիերայից 27 տարի անց Ուինսլեթը պատմել է, թե իրականում որքան բարդ է եղել իր ու ԴիԿապրիոյի համար:

«Նկարահանումների ժամանակ շատ են եղել տարօրինակ իրավիճակներ: Քանի որ Լեոն համբուրվելու այնքան էլ մեծ վարպետ չէր, ստիպված բազմաթիվ դուբլեր էինք նկարահանում: Բացի այդ էլ, երկուսիս դեմքին շատ գրիմ կար եւ անընդհատ կեղտոտում էինք միմյանց: Ես պետք է սփրթնած տեսք ունենայի, իսկ Լեոյի դեմքը արեւայրուք ունենար: Ֆիլմում Ջեքն իսկական ռոմանտիկ է, ու զարմանալի չէ, որ այն ժամանակ ցանկացած աղջիկ երազում էր՝ ԴիԿապրիոն համբուրի իրեն, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր»,- Vanity Fair-ին տված հարցազրույցում ժպիտով հիշել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW