×


«Փոքրիկի ծնունդը ապրելու իմաստ է մեզ համար». Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանը ծոռ են ունեցել

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ, Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի ընտանիքում համալրում է եղել. նրանք ծոռ են ունեցել։

Հունիսի 13-ին նրանց թոռը՝ Jielmya զարդերի հայկական ապրանքանիշի հիմնադիր Անժելա Հեքիմյանը, որդի է ունեցել, որին պապիկի պատվին Հարություն են անվանել։ Այս մասին BRAVO.am-ին պատմել է Ալլա Վարդանյանն ու կիսվել իր զգացողություններով։

«Անչափ ուրախ ենք, փոքրիկի ծնունդը մեզ համար ապրելու իմաստ է, կյանքի շարունակություն։ Այնքան հուզված եւ ուրախ ենք, որ չենք էլ կարողանում այդ ամենն արտահայտել։ Դեռ Անժելային ու երեխային չենք տեսել, մեզ հիվանդանոցից տեսանյութեր է ուղարկում, այդպես ենք ծանոթացել Հարությունի հետ»,- նշել է դերասանուհին։

Իր անբացատրելի, բայց միաժամանակ շատ ուրախ ապրումների մասին պատմել է նաեւ Արմեն Մարությանը. «Ես էլ Ալլայի պես նույն բանն եմ զգում, չգիտես ուրախանաս, հուզվես, թե արտասվես, ամեն ինչ իրար է խառնված։ Շատ լավ բան է ծոռնիկ ունենալը։ Հասկանում ես, որ ամեն ինչ մեռնում է, բայց հույսը չի մեռնում»։

Անժելա Հեքիմյանն Ինստագրամի իր էջում որդու հետ տեսանյութեր է հրապարակել ու գրել. «Քո ծնունդից կյանք առանք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anjela Heqimyan (@anjela.heqimyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW