×


Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» մրցույթին

Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը որոշել է չմասնակցել հուլիսի 8-ից 18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը:  

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային  հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո եւ համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը եւ կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշել է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ 9-ամյա Յանա Ստեփանյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW