×


«Միմյանց պատահական չենք ընտրում». Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ մասին

Այս ամառը շատերի համար նշանավորվեց անձնական կյանքում դրական փոփոխություններով: Հաջողակների թվում է նաեւ դերասան Ալեքսանդր Բաբասյանը:

Նա վայելում է կնոջ՝ Շողեր Բաբասյանի հետ անցկացրած ժամանակը եւ սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է համատեղ ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներով։


«Մենք միմյանց պատահական չենք ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն մեր ենթագիտակցության մեջ են»,- գրել է Ալեքսանդրը: 


Վերջերս իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսել էր նաեւ սննդաբան Լիլիթ Բասյանը։ Նա հայտնել էր, որ հանդիպել է այն մեկին, ում հետ պատրաստվում է ամուսնանալ եւ ընտանիք կազմել։

Լիլիթ Բասյանն ու Ալեքսանդր Բաբասյանն ամուսնալուծվել են 2019 թվականին: Նրանց որդին՝ Ալեքսանդրը, 11 տարեկան է:

Կարդալ ավելին

Quality Sign BW