×


«Ես Ձեզ այլեւս չեմ սիրում». Արեւիկ Գեւորգյանի ու Վարշամ Գեւորգյանի ռոմանտիկ հոլովակը

Դերասաններ Արեւիկ Գեւորգյանն ու Վարշամ Գեւորգյանը հուզիչ եւ գեղեցիկ տեսանյութի են վերածել Մարինա Ցվետաեւայի հայտնի «Ես Ձեզ այլեւս չեմ սիրում» տողերը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arevik Gevorgyan (@arevikgevorgyan___)



1917 թվականին բանաստեղծուհին դրանք գրել է Նիկոդիմ Պլուցեր-Սարնային ուղղված նամակում: Թեեւ երկուսն էլ ամուսնացած են եղել, բայց սիրավեպ են ունեցել: Ցվետաեւան նրան նվիրված մի քանի բանաստեղծություն եւս գրել է: Եվ ահա բանաստեղծուհու հրաժեշտի խոսքերը միմյանց են ուղղում դերասանները.

«Վարշամ. Ես Ձեզ այլեւս չեմ սիրում:

Արեւիկ. Ոչինչ չի պատահել: Կյանքն է պատահել:

Վարշամ. Ես Ձեր մասին չեմ մտածում ո՛չ արթնանալիս, ո՛չ առավոտյան, ո՛չ գիշերը, ո՛չ փողոցներում, ո՛չ էլ երգերի մեջ, երբե՛ք:

Արեւիկ.  Եթե Դուք սիրահարվեք ուրիշ կնոջ, ես կժպտամ ու կմտածեմ ե՛ւ Ձեր մասին, ե՛ւ նրա: Ես դուրս եմ եկել խաղից: Այն, ինչ զգում եմ Ձեր նկատմամբ, դեռ այն հուզմունքն է, որ զգում եմ Ձեր ձայնը լսելիս: Ձեր դիմագծերը դեռ դուր են գալիս ինձ: Ինչո՞ւ ես էլ Ձեզ չեմ սիրում: Ինչո՞ւ ես էլ Ձեզ չեմ սիրում:

Վարշամ. Երկու տարի անընդմեջ ես պահել եմ Ձեզ իմ մտքում, հոգուս մեջ: Քարշ եմ տվել Ձեզ իմ ետեւից բոլոր ճանապարհներով, ես Ձեզնից չեմ բաժանվել եւ ոչ մի վայրկյան: Հաշվել եմ ժամերը, սպասել եմ զանգի, մահացած պառկել եմ, երբ այդ զանգը չի եղել…

Արեւիկ. Մահացած պառկել եմ, երբ այդ զանգը չի եղել…

Վարշամ. Դուք առաջինը դադարեցիք ինձ սիրել: Եթե դա չլիներ, ես կշարունակեի սիրել Ձեզ, որովհետեւ ես միշտ սիրում եմ մինչեւ վերջ:

Արեւիկ. Սկզբից Դուք սկսեցիք գալ ժամը 4-ին, հետո՝ 5-ին, 6-ին, 7-ին: Եվ մի օր էլ այլեւս չեկաք: Դուք առաջինը մոռացաք՝ ով եմ ես:

Վարշամ. Ես միշտ սիրում եմ մինչեւ վերջ»:

Արեւիկ Գեւորգյանն ու Վարշամ Գեւորգյանը առաջին անգամ չէ, որ համագործակցում են: 2021 թվականին նրանք նկարահանվել են «Երկրորդ կյանք» սերիալում, ինչպես նաեւ համատեղ բանաստեղծական հոլովակ էլ ունեն:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW