×


M4 չիպով iPad Pro-ն եւ M2 չիպով iPad Air-ը հասանելի են նախնական պատվերների համար

Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում այսօր՝ հունիսի 28-ին, պաշտոնապես մեկնարկել են iPad Pro՝ M4 եւ iPad Air՝ M2 չիպերով նորույթների նախնական պատվերները:

Վաճառքի առաջին երեք օրերի ընթացքում՝ մինչեւ հունիսի 30-ը, գնորդներին սպասում է հատուկ առաջարկ՝ Ինեկոբանկի միջոցով անտոկոս ապառիկ առաջին 12 ամիսների համար։ Իսկ սա նշանակում է, որ 11 դյույմ անկյունագծով նոր iPad Pro-ն կարելի է ձեռք բերել ամսական սկսած 16 625 դրամից միայն Apple-ի լիազորված գործընկերներից՝ iSpace, Mobile Centre, Vega, iStore, Ucom, VLV, Telecom Armenia:

iPad Pro-ն համարվում է Apple-ի ամենաբարակ սարքն՝ իր նորարարական էկրանի եւ M4 չիպի անգերազանցելի աշխատանքի շնորհիվ։

Նոր՝ 2024 թվականի iPad Pro-ն ոչ միայն արդարացրեց սպասելիքներն, այլեւ գերազանցեց դրանք: Geekbench-ի առաջին թեստերի արդյունքների համաձայն, նորույթը զգալիորեն հզոր է իր նախորդ՝ M2 չիպով սարքերից եւ ցուցաբերում է MacBook Pro-ի հետ համեմատելի արդյունքներ: Apple-ի M4 չիպով առաջին սարքը՝ iPad Pro 2024-ը, նոր հորիզոններ է բացում գերծանրաբեռնված  հավելվածների օգտագործման հարցում, որոնք նախկինում հասանելի էին միայն համակարգիչների վրա:


Դիզայնի նորարարությունների շնորհիվ 11 դյույմանոց iPad Pro-ն ավելի բարակ է դարձել՝ հասնելով 5,3 մմ-ի, մինչդեռ 13 դյույմանոց մոդելն այժմ ունի ընդամենը 5,1 մմ բարակություն: Այսօրվա դրությամբ սա Apple-ի ամենաբարակ սարքն է, ինչի շնորհիվ այն կատարյալ ուղեկից է մշտապես շարժման մեջ գտնվող մարդկանց համար։

Նոր iPad Pro-ի Ultra Retina XDR էկրանի տեխնոլոգիան կտրուկ բարելավել է  պայծառությունն ու գույնի ճշգրտությունը՝ ապահովելով բացառիկ հստակություն եւ մուգ սեւ գույն: Այս ամենը երաշխավորում է պատկերի բարձր որակ, ինչպես նաեւ լուծում է ստեղծագործական աշխատանքով զբաղվողների բլումինգի խնդիրը:


Թարմացվել է նաեւ տեսախցիկի եւ հնչյունային համակարգերը, իսկ LiDAR սքաները, ստուդիական որակի խոսափողներն ու չորս բարձրախոսները թույլ են տալիս նկարահանել 4K ProRes տեսանյութեր եւ խմբագրել դրանք անմիջապես սարքում։ Տեսազանգերի որակն ավելի է բարելավվել շնորհիվ առջեւի հորիզոնական տեսախցիկի։

Նոր iPad Pro M4-ը ներկայացված է երկու գույնով՝ արծաթագույն եւ տիեզերական մոխրագույն: Նաեւ հասանելի է երկու չափսով. 11 դյույմանոց էկրանները նախատեսված են հարմարավետություն գնահատողների, իսկ 13 դյույմանոց սարքերը՝ մեծ էկրանների սիրահարների համար։

Նոր iPad Air. հեղափոխություն շարժունակություն մեջ

Իսկ հիմա մի քանի խոսք iPad Air 2024-ի մասին. նոր iPad Air-ի գլխավոր թարմացումներից մեկը Apple M2 պրոցեսորի ներդրումն է, որը պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խստապահանջ խնդիրները՝ թե՛ պրոֆեսիոնալ ծրագրակազմ, եւ թե՛ գրաֆիկական ինտենսիվ խաղեր:

iPad Air շարքի պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է սարքի 13 դյույմանոց տարբերակը։ Մեծ էկրանն ապահովում է հարմարավետ տարածք աշխատելու եւ զվարճանքների համար՝ iPad Air-ը դարձնելով կատարյալ աշխատանքային գործիք  դիզայներների, օպերատորների եւ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են պատկերի որակը եւ օգտագործման պարզությունը:


2024 թվականի iPad Air-ը ներկայացված է 4 գույնով՝ Starlight, տիեզերական մոխրագույն, կապույտ, մանուշակագույն: Այն հասանելի է երկու չափսով. 11 դյույմանոց մոդելը նախատեսված է ակտիվ շարժման, իսկ 13 դյույմանոց մոդելը՝ առավելագույն տարածության համար:

Բաց մի՛ թողեք Apple-ի լիազորված գործընկերների հատուկ առաջարկից օգտվելու հնարավորությունը. iSpace, Mobile Centre, Vega, iStore, Ucom, VLV, Telecom Armenia:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW