×


«Մերիլին, դո՞ւ ես». քննարկվում է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը

Քիմ Քարդաշյանի հետեւորդները քննարկում են նրա ռետրո ոճի նոր լուսանկարները, որոնցով կիսվել է սոցցանցային էջերում: Կադրերից մի քանիսում նա ընձառյուծի պրինտով լողազգեստով է, մյուսներում՝ «մերկ» զգեստով, փափուկ մուշտակով եւ կոստյումով:


43-ամյա Քարդաշյանին համեմատել են Մոնրոյի հետ եւ մեկնաբանություններում գովասանքներ շռայլել՝ «Մերիլին, դո՞ւ ես», «Էլեգանտությունն ու սեքսուալությունը՝ Մոնրոյի ոճով»:


Քարդաշյանը Մերիլին Մոնրոյի կերպարով սիրում է ներկայանալ նաեւ հանրային միջոցառումներին: 2022-ի Met Gala-ի համար ընտրել էր Մոնրոյի հայտնի՝ մարմինն ընդգրկող ու 2500 փայլող բյուրեղներով զգեստը, որով դերասանուհին 1962-ին «Մեդիսոն Սքուեր Գարդեն»-ում ներկայացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 35-ամյակին: Քիմը 7 կգ նիհարել էր, որպեսզի կարողանա հագնել այն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW