×


Բեքհեմները հարսանիքի 25-ամյակի առթիվ կրկնել են իրենց հայտնի կերպարները

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները նշում են ամուսնության 25-ամյակը: Հոբելյանի առթիվ ամուսինները որոշել են կրկնել իրենց հարսանեկան ինքնատիպ կերպարները եւ ֆոտոշարք իրականացնել:

Նմանատիպ մանուշակագույն հագուստով են նրանք ներկայացել 1999 թվականին տեղի ունեցած իրենց հարսանեկան խնջույքին: Այս անգամ Վիկտորիան հագել է Antonio Berardi նորաձեւության տան զգեստ, իսկ Դեւիդը՝ նույն գույնի կոստյում:


«Տեսեք, թե ինչ ենք գտել»,- Ինստագրամում գրել է Վիկտորիա Բեքհեմը:

Netflix-ի նկարահանած ֆիլմում Վիկտորիան խոստովանել էր, որ զգեստի ընտրության հարցում այն ժամանակ իր համար ոգեշնչման աղբյուր էր դարձել մուլտֆիլմի հերոսուհի Ջեսիկա Ռեբիթի կերպարը:


«Ուրախ խնջույք էր: Չէինք էլ անհանգստանում, թե մարդիկ ինչ կասեն: Աստված իմ, որքան հիանալի է, երբ քեզ համար ամեն ինչ միեւնույն է»,- պատմել է նա, իսկ Դեւիդն ավելացրել է, որ իրեն էլ ոգեշնչել էր կինը:

Կարդալ ավելին

Quality Sign BW